Նոյեմբերի 28-ին ժամը 13-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն է Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը/նստավայրը՝ Վիեննա/։ Պատարագին ներկա կգտնվի նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը/նստավայրը՝ Բուխարեստ/։
Ընթացս Սուրբ պատարագի կհիշատակվի նաեւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի քահանայական ձեռնադրության 25 -ամյակը։
Պատարագի ավարտին կկատարվի նաեւ հոգեհանգստյան կարգ՝ Արցախյան պատերազմներում նահատակված հայ զինվորների հոգիների հանգստյան համար։
ՕՐԵՐ