Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Ա. Հայաստանի Հանրապետութիւնն իր պետական սահմանների քաղաքական, իրաւական ու դիւանագիտական ՀԻՄՔ  ՊԻՏԻ ԴԱՐՁՆԻ 1920 թ. օգոստոսի 10-ին եւ նոյեմբերի 22-ին  ՀԱՅՈՑ  ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈԵԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ  ՄԻՋԱԶԳԱՅՆՕՐԷ՛Ն  ՀԱՍՏԱՏԱԾ  ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ԵՒ  ՈՒԼՍԸՆԵԱՆ  ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃԻՌ-ՔԱՐՏԷԶԸ : Օրինազօր այդ  ԲԱՑԱՌԻ՛Կ  ՎԱՒԵՐԱԳՐԵՐ Ը Եւրոպան (Ֆրանսիա, Բրիտանական կայսրութիւն, Իտալիա, Բելջիքա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա եւ այլ պետութիւններ) ու ԱՄՆ-ը, նաեւ ճապոնիան, իրենց  ստորագրութիւններով  ԱՄՐԱԳՐԵԼ  ԵՆ  ԻՐԱՒԱԲԱՆՕՐԷՆ: Հ Հ-ն եւ հայութիւնը այդ  փաստաթղթերը   ստորագրած տէրութիւններին պիտի յորդորե՛ն պաշտօնապէս ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՆ   իրենց  իրաւազօր ստորագրութեամբ ՓԱՍՏՕՐԷ՛Ն(de facto) ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻ  ԸՆԹԱՑՔԻ ՄԷՋ  ՄՏՑՈՒԱԾ  ՈՒԼՍԸՆԵԱՆ  ԻՐԱՒԱՐԱՐ  ՎՃԻՌ-ՔԱՐՏԷԶԸ:   ՌՈՒՍԱՍՏԱ՛ՆԸ, 1920 թ.դեկտեմբերի 2-ին ՎԵՐԱՑՆԵԼՈՎ  ՀԱՅՈՑ  ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ԽԱՓԱՆԵՑ  դրանց  իրագործումը: Ինքնիշխան կոչուած ՀՀ  ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ  նոյնպէս ՄՈ՛ՍԿՈՒԱՅԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ  Հայաստանի անկախութեան հռչակագիրը 1991թ. ընդունելուց  ի վեր Սեւրի ու Ուիլսընեան Իրաւարար վճիռ- քարտէզի տարելիցները  ՉԵՆ  ՆՇՈՒՄ: Հետեւաբար, միջազգային այդ վաւերագրերի ԱՐԴԱՐԱԶՕՐՈՒՄԸ   ՊԷՏՔ Է  ՏՆՕՐԻՆԻ ՀԱՅ  ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴԸ :  Համայն հայութեանը ,Ի ՀԱՅԱՍՏԱՆ  ԵՒ  Ի ՍՓԻՒՌՍ,  յորդորում  ենք  ԱՅՍՈՒՀԵՏԵՒ  նոյեմբերի 22-ը ԱԶԳՈՎԻ՛Ն ԱԶԴԱՐԱՐՈՒԻ  ԱՄԵՆԱՄԵԱՅ  ՏՕՆԵԼԻ  ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ  ՕՐ(հայ ժողովրդի համազգային ծրագիրը 15 տառի մէջ  Գարեգին  Նժդեհի խտացրած  այս բառ-գաղափարաբանութիւնն է ): Սոյն պարտաւորութեամբ հայութիւնն իր ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ  հետապնդելու եւ  հատուցում ստանալու անժամանցելի իրաւունքը պիտի գործադրի՝  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՒ սկսելով Արարատեան դաշտից մինչեւ Արգենտինա, Կանադայից ու ԱՄՆ-ից մինչեւ Եւրոպա ու Մերձաւոր Արեւելք, Իրանից մինչեւ Աւստրալիա...  

Բ. ԵՐԿԻՐԸ  ԶԱՒԹԱԾ  ԹՇՆԱՄՈՒ  ԽԱՄԱՃԻԿ  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ  ԼԾՈՒԱԾ Է   ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ  ՄԷՋՏԵՂԻՑ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ  ՀՐԱՄԱՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆԸ : ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ  ԿԱՍԵՑՆԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ  ԵՒ ԹՇՆԱՄՈՒ զինանուաճումները ՎԵՐՋԱԿԵՏԵԼՈՒ  ՄԷ՛Կ  ՃԱՆԱՊԱՐՀ  ՈՒՆԻ  հայ  ժողովուրդը.                                                                                                     1918 թ.մայիսի  30-ին  ազդարարուած ՀՀ  ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ  ՎԵՐԿԱՆԳՆԵԼՈՒ  ԾՐԱԳՐՈՎ  ազգային ուժերի ՀՐԱՒԻՐԱԾ  ՀԱՄԱԺՈՂՈՎԸ  ԱՆՅԱՊԱ՛Ղ  ՊԷՏՔ Է ԿԱԶՄԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ  ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ: Թէ՛ ՀՀ  նախորդ 31 տարիների եւ  թէ՛  ԱՅՍՕՐՈՒԱՅ  ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ  Հայաստանի «թիւ մէկ ու ՄԻԱ՛Կ  ԹՇՆԱՄԻ»  ԵՆ  ԱԶԴԱՐԱՐՈՒՄ  ո՛չ  թէ  ԱՄԵՆԱԳՈՐԾՈ՛ԻՆ  ու ամենավտանգաւոր ՀԱԿԱՌԱԿՈՐԴ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, այլ այդ  ԵՐԿՐԻ  հրահրումով ու նրա զինօժանդակութեամբ մեր դէմ պատերազմող Ադրբէջանին եւ Թուրքիային:

Հետեւաբար,ժողովրդի ՆՈՐԸՆՏԻՐ  ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ  ԻՐ  ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ  ՊԷՏՔ Է ՍԿՍԻ՝  ԱԶԴԱՐԱՐԵԼՈՎ  ՀՀ  դէմ պատերազմող ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՒՈՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ  ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԸ : Հայ ժողովուրդն իր պետականութիւնը պահպանելու ԵՒ  ԾՐԱԳՐՈՒԱԾ  ՆՈՐ  ՑԵՂԱՍՊԱՆԴԻՑ  ՓՐԿՈՒԵԼՈՒ  համար իր  բովանդակ ուժերն ու կարողութիւնները ՊԷՏՔ Է ԲԵՒԵՌԻ  ՀԻՄՆԱԿԱՆ  ՈՒ  ԻՐԱԿԱ՛Ն  ՀԱՅԱԿՈՐԾԱՆ  ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ  դէմ: Հետեւաբար,  եթէ ժողովրդին  «ոտքի ելնել» կոչնահարող ՀՀ  ՑԱՆԿԱՑԱԾ  ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ,  ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ  ԵՒ  «հայրենափրկիչ» ԽՄԲԻ  ԾՐԱԳՐԵՐԻ  ԳԵՐԽՆԴԻՐԸ  ՀԱՅՈՑ  ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ  ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ  ՎԵՐՈՆՇԵԱԼ  ՀԻՄՆԱԴՐՈՅԹՆԵՐՈՎ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ  ԻՐԱԳՈՐԾԵԼԸ  ՉԷ , ԴՐԱՆՔ ԹՇՆԱՄՈՒ  ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՆ  ԵՆ  ՄԵՐ ՄԷՋ...                                                                                            

Գ. ՀՀ  դէմ պատերազմը 1920-1821 թթ. օրինակով սանձազերծել է մեր երկիրը 1991 ԹՈՒԻՑ  ԻՐ  ԶՕՐԱ ՄԻԱՒՈՐՈՎ  ԿԱԼԱՆԱԾ   եւ այդ զինուժը այսօր ԱՄԲՈՂՋՈՎԻ՛Ն ԱԴՐԲԷՋԱՆԻ  ՌԱԶՄԱՐՇԱՒԻՆ ԼԾԱԾ  ՌՈՒՍԱՍՏԱՆԸ:                                                                                                          

Սովորաբար պատերազմներում յաղթելու համար կողմերը ճգնում են հակառակորդի բանակում ունենան իրենց ենթակայութեան թաքուն զորախմբեր , որոնք ճակատումների առանցքային պահերին ներսից  հակառակորդի համար անսպասելի յարձակումներով յաղթանակ են ապահովում: Իրեն «ՀՀ  դաշնակից» յայտարարող Ռուսաստանը  հայ-ազէրի նոր պատերազմը սադրելուց  Ի ՎԵՐ  ՀԵՆՑ  ԴԱ՛  Է  ԱՆՈՒՄ : 

Ռուսաստանը «խաղաղապահ» յայտարարած իր ԿԱԼԱՆԱԶՕՐՈՎ  մեր նահատակների խնկելի արեամբ  ազատագրուած Արցախի 70 տոկոսը  նորի՛ց  իրեն ԲՌՆԱԿՑԵԼՈՒՑ  յետոյ այսօր նոյնը իրագործել է ճգնում  նաեւ ՀՀ-ի առումով՝ Հայաստանը վերազաւթելու եւ իր մարզերից մէկը սարքելու համար: ՀՀ տարածքները գրաւող թշնամու  դէմ հայոց զօրքի հայրենամարտերը Խափանող Ռուսաստանը  իրեն ճորտագրուած ՀՀ վարչապետի ձեռամբ ԶԻՆԱԹԱՓՈՒՄ Է  ՀՀ  ու Արցախի ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆԸ՝ կասեցնելու մեր տարածքներ ներխուժած  ազէրի զօրքին  ՀՀ  սահմաններից  վռնդելու  մեր հայրենահոգ  բոլոր  վճռափորձերը : Այն է՝ Հայաստան տեղակայած իր զօրքով մեր երկրի բնակչութեան ՁԵՌՔԵՐԸ  ԿԱՊԵԼՈՎ  ԵՏԵՒԸ , Ռուսաստանը հայութեանը ԶՐԿՈՒՄ Է ԳՈՅԱՄԱՐՏԻ  ՆՈՒԱԶԱԳՈՅՆ  ՀՆԱՐԱՒԱՐՈՒԹԻՒՆԻՑ...                       

Դ. Յոյժ  անհրաժեշտ է սոյն  հանրահաաքի ՀԱՍՏԱՏՈՒՄԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ  ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ՝ յայտարարելով, որ յաջորդ հանրահաւաքում արուող  համալրումներից յետոյ նշանակուած ՅԱՏՈՒԿ հանրահաւաքի տնօրինութեանն ու հաստատումին են ներկայացուելու իշխանութեան ամբողջ կազմը:  Ո՛Չ  ՄԷԿ  ԿԱՍԿԱԾ, որ նշուած  քայլերից յետոյ  յաջորդ հանրահաւաքին  ներկայանալու են շատ աւելի շա՛տ համակիրներ, եթէ  հանրութիւնը հանրահաւաքին ոչ թէ  հերթական  բոցաշունչ  քննադատութիւն-դատապարտումներ լսի, այլ ՏԵՍՆԻ  ԻՐԱԳՈՉԾԵԼԻ  ՎՃՌԱՔԱՅԼԵ՛Ր...

  Ռաֆայէլ Համբարձումեան                                                                                                                            

 27 նոյեմբերի 2021թ.