Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՐԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՎԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ.
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը ողջունում է խորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն փողոցային պայքար սկսելու համար:
Միևնույն ժամանակ հույս ենք տածում, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն այս անգամ վճռական կգտնվեն մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին: Վերջապես պետք է հասկանալ, որ չկա որևէ անձնական, խմբակային և նույնիսկ կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ընդհանուր հայրենիքի և ազգային շահերից: Հետևաբար առանց համազգային համախմբման դժվար է ազատագրվել այս «թուրքական լծից»:
«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին իր ռազմավարության մեջ (https://zartonq.am/ASH.pdf ) սահմանել էր, որ այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելու նպատակով պատրաստ է համագործակցել բոլոր ազգային-պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր ուժերի հետ:
Հայության համախմբման նպատակով 2022թ. փետրվարի 25-ից Ազատագրական շարժման կողմից նախաձեռնվել է իշխանության հրաժարականի պահանջի ստորագրահավաքը (https://form.jotform.com/220514077543047):
Երբ համախմբված հայությունով ազատագրենք Հայաստանն այս իշխանություններից, անհրաժեշտ է լինելու ազգային միասնության և համերաշխության կարգով ձևավորել ժամանակավոր կամ անցումային կառավարություն:
Ժամանակավոր կամ անցումային կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխանեն և կրողը լինեն հետևյալ (7) յոթ սկզբունքների՝
1․ Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.
2․ Արցախի ինքնորոշման ճանաչում․
3․Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում․
4․ Հայոց բանակի հզորացում․
5․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում․
6․ Ազգային արժեքների պահպանում․
7․ Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:
Մենք վերահաստատում ենք եռագույնի ներքո համագործակցելու մեր պատրաստակամությունը, երկիրն այս դժվարին վիճակից հանել ցանկացող բոլոր ազգային և պետական մտածողությամբ ընդդիմադիր ուժերի հետ: Նաև հորդորում ենք բոլորին գործել համակարգված և միասնական, ուղղակի և անուղղակի կերպով չխոչնդոտել ապակենտրոն ընդդիմադիր օջախների գործունեությունը, որոնց վերջնական նպատակը նույնն է՝ Հայաստանի ազատագրումը դավադիր իշխանություններից:
19, ապրիլ 2022 թ․
Ազատագրական շարժում