ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ապրիլի 12-ի հրամանագրով Հրաչյա Բոյաջյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս (նստավայրը՝ ք. Զաբժե), որի հյուպատոսական շրջանն ընդգրկում է Վերին Սիլեզիայի նահանգը:
Ապրիլի 15-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նրան է հանձնել հյուպատոսական հավատարմագիրը՝ դրանք Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին փոխանցելու համար։
orer.eu