Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 31-ին Դիլիջանում «Իմպուլս» կառավարման ընկերությունը և Դիլիջանի զարգացման հիմնադրամը Տավուշի թեմի և Դիլիջանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպեցին միջոցառում, որով ազդարարվեց Bolorov.am բարեգործական նախաձեռնության մեկնարկը։ Միջոցառումն անցկացվել է «Քարերը հավաքելու ժամանակն է» կարգախոսի ներքո։

 

Ծրագրի նպատակն է համախմբել աշխարհասփյուռ հայությանը, ինչպես նաև բոլոր մտահոգ մարդկանց Դիլիջանի քաղաքային եկեղեցու կառուցման շուրջ՝ կազմակերպելով նվիրաբերությունների առցանց հարթակ. Bolorov.am կայքում գումար նվիրաբերելու միջոցով կարելի է ձեռք բերել Դիլիջանի եկեղեցու օժանդակ քար և ստանալ անձնական վկայական։

 

Միջոցառմանն ավելի քան 20 հոգի նվիրատվություն կատարեցին և տեղում ստացան «աջակցող քարի» տիրոջ անձնական վկայականները: Մեկ քարի արժեքը 50.000 դրամ է։ Այժմ նվիրատվություն կատարել ցանկացողները հնարավորություն ունեն դա իրագործելու Դիլիջանի տուրիստական ​​տեղեկատվական կենտրոնում։

 

Միջոցառմանը ներկա էին Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, քաղաքային իշխանություններ, ձեռնարկատերեր և համայնքի ներկայացուցիչներ։

 

Bolorov.am կայքը կսկսի գործել 2022 թվականի սկզբից։

 

 

  

On October 31, in Dilijan, Impulse Management Company and the Dilijan Development Foundation, with the support of the Diocese of Tavush region and the mayor's office of Dilijan, held an event announcing the Bolorov.am charitable initiative. The event was held under the slogan "Time to collect stones".

The goal of the project is to unite Armenians from all over the world, as well as all concerned people around the construction of the Dilijan city church by organizing an online platform for donating money for the purchase of a support stone for the Dilijan church through the website Bolorov.am and obtaining a personal certificate.

At the event, more than 20 people made donations and received personal certificates of the owner of the "support stone" on the spot. The cost of one stone is 50,000 AMD. Now those who wish to donate can do so at the Dilijan Tourist Information Center.

The event was attended by Srbazan Bagrat, Ruben Vardanyan, representatives of city authorities, business, and society.

The Bolorov.am website will be launched in early 2022.