Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Viber մեսենջերում գործարկել է կանանց առողջության մասին չաթբոտ, որի հիմնական նպատակն է բարձրացնել օգտատերերի իրազեկվածությունը կանանց առողջությանը վերաբերող թեմաների վերաբերյալ:
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի տեղեկատվական քարոզարշավի շրջանակում Viber մեսենջերը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գործարկել են կանանց առողջության մասին չաթբոտ:
Նախագծի նպատակն է օգնել տարբեր տարիքի կանանց վստահելի աղբյուրներից ավելին իմանալ իրենց առողջության մասին: Viber-ի և ԱՀԿ-ի համատեղ չաթբոթում նրանք կկարողանան օգտակար տեղեկատվություն և գործնական խորհուրդներ գտնել իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ՝ օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, դաշտանային ցիկլի և այլնի վերաբերյալ։
Բաժանորդագրվելով ԱՀԿ չաթբոտին՝ Viber-ի օգտատերերը պարբերաբար կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ վստահելի աղբյուրների հղումներ են ստանում։ Չաթբոթում բոլորը կարող են առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ հիվանդության մասին՝ խորհուրդներ և տեղեկություններ ռիսկերի, ախտանիշների, բուժման և կանխարգելման մասին։ Բացի այդ, Viber-ի օգտատերերը կկարողանան օգտվել ԱՀԿ-ի կրծքագեղձի ինքնազննման քայլ առ քայլ հրահանգներից, ինչպես նաև գտնել առողջության պահպանման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ՝ ընտրելով համապատասխան բաժինը:
ԱՀԿ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում Viber-ը թողարկել է նաև տարատեսակ կարգախոսներով գունագեղ թեմատիկ սթիքերներ, որոնց օգնությամբ օգտատերերը կկարողանան աջակցել սիրելիներին և ցույց տալ իրենց մտահոգությունը կանանց խնդիրների նկատմամբ։
«Մենք ուրախ ենք ԱՀԿ-ի հետ համագործակցության համար և առանձնահատուկ կարևորում ենք կանանց առողջությանը վերաբերող թեմաները», - ասում է Rakuten Viber-ի գլոբալ զարգացման տնօրեն Աննա Զնամենսկայան։ «Աշխարհի տարբեր երկրներում կանայք դժվարությամբ են բարձրաձայնում իրենց առողջական խնդիրների մասին, օրինակ՝ վերարտադրողական առողջության, դաշտանի կամ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին: Մենք ցանկանում ենք օգնել կանանց ավելին իմանալ իրենց առողջության մասին և հուսով ենք, որ կկարողանանք աջակցել նրանց Viber-ի հաղորդագրությունների միջոցով»:
«Կանանց առողջության մասին ստուգված և վստահելի տեղեկատվության տարածմամբ մենք օգնում ենք բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների, կրծքագեղձի քաղցկեղի վիճակագրությունը», - ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ վարակիչ հիվանդությունների գծով տնօրեն դոկտոր Բենտե Միկելսենը: «Գիտելիքն օգնում է կյանքեր փրկել»:
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը: