Կիրակի օրը` հոկտեմբերի 10-ին ֆրանսիական Ստրասբուրգի DU RHIN Ազգային օպերայում տեղի կունենա Վերդիի Ստիֆելիո/ Stiffelio օպերային ներկայացման պրեմիերան։ Գլխավոր դերերից մեկում՝ Լինայի դերում հանդես կգա գերմանաբանակ հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցը։ Նրա խաղընկերը՝ Ստիֆելլիոյի դերում հանդես կգա Ջոնաթան Թեթելմանը։ Բեմականացման ռեժիսորն է Բրունո Ռավելլան։ Առաջին անգամ Վերդիի այս երաժշտական առումով բարդ ներկայացումը բեմադրվել է 1850 թվականին Տրիեստեի թատրոնում։
Վերդիի վաղ շրջանի այս օպերայի հիմքում Քրիստոնեական պատմություն է, որտեղ Լինան՝ Հրաչուհի Բասենցի հերոսուհի, խաբվելով, դավաճանում է Ստիֆելիոյին, բայց հետո նրա կողմից ներվում է:
Ստրասբուրգում բնակվող մեր հայրենակիցները կարող են օգտվել այս բացառիկ հնարավորությունից եւ վայելել այս հազվադեպ բեմադրվող օպերան եւ մեր տաղանդավոր հայրենակցուհու խաղը։
Ներկայացման տոմսեր կարող եք ապահովել հետեւյալ հղումով՝ https://www.operanationaldurhin.eu/en/spectacles/saison-2021-2022/opera/stiffelio
Ներկայացումը կարող եք դիտել նաեւ հոկտեմբերի 12-ին, 14-ին, 16-ին եւ 19-ին։ Իսկ նոյեմբերի 7-ին եւ 9-ին կբեմադրվի Մուլհաուսի օպերայում։
orer.eu