Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Եզրափակիչում նրա մրցակիցն էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովը: Հայասհանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:
Ֆեյսբուքյան իր էջում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը գրել է. «Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր։ Շնորհակալ եմ Աստծուն , որ այսօր կարողացա իրականացնել նպատակներիցս մեկը, շնորհակալ եմ հորեղբայրներիս, մարզիչներիս, ինձ հետ մարզվող ընկերներց, շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս հաղթանակի ճանապարհին։ Բոլորիդ դերը անգնահատելի է իմ սպորտային նվաճումների հասնելու ճանապարհին։ Ամեն ինչ կանեմ , որ էլ ավելի ուրախացնեմ բոլորիդ։ Նվիրվածության ու աշխատանքի արդյունքում են լինում ցանկալի ու կարևոր հաղթանակները»։