«Թեքեյան» մրցանակ «ՕՐԵՐ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին Երեւանի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Վահան Թեքեյան» 27-րդ մրցանակաբաշխության պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը։ Ապա անվանակարգային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են եւ պարգեւատրել են մրցանակակիրներին։
Մրցանակները տրվել են հետեւյալ անվանակարգերում՝
«Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին՝ «Արվարձան» եւ «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար։ Մրցանակը հանձնեց անվանի հրապարակախոս, գրականգետ, խմբագիր Թեքեյան մշակութային միության ԱՄՆ եւ Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանը։
«Հայագիտություն»՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանին՝ «Աշոտ Գ Ողորմած թագավոր հայոց» աշխատության համար։ Մրցանակը հանձնեց Մայր Աթոռի ներկայացուցիչ, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
«Թատերական արվեստ»՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար։
Մրցանակը հանձնեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
«Կերպարվեստ»՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանին՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար։ Մրցանակը հանձնեց գեղանկարիչ Արա Հակոբյանը։
«Լրագրություն»՝ Դիանա Մարկոսյանին՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար (Ա-ԹԻՎԻ ՀԸ) և Հակոբ Ասատրյանին՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար («Օրեր» ամսագիր)։ Մրցանակակիրներին ներկայացրեց եւ մրցանակը Դիանա Մարկոսյանին հանձնեց ԱԶԳ շաբաթաթերթի գլխավոր Հակոբ Ավետիքյանը։ Հակոբ Ասատրյանի մրցանակը կփոխանցվի նրան, երբ վերջինս ժամանի Հայաստան։
«Գեղարվեստական լուսանկարչություն»՝ Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ» շարքի և Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր պատերազմ» շարքի համար։ Մրցանակները հանձնեց հանձնաժողովի նախագահ, լուսանկարիչ Սամվել Սեւադան։
orer.eu