Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

ԱՄՆ Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաք։ Որտեղ առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին) 1507 թվին։ Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։

Հոկտեմբերի 1-ին ուրբաթ օրը փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Ֆրանսիաբնակ, ծագումով հայ Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունը "Երբ քամին հանդարտվի"։ Այն կներկայացնի Ֆրանսիաբնակ գյումրեցի գեղանկարիչ Արման Թադևոսյանը։

Ֆիլմի ավարտին կցուցադրվեն նաև ՀայԱր-ի պարկուճներից պատրաստված զարդերի հավաքածուն։ Հիշեցման համար՝ ֆիլմը նկարահանվել է Արցախում, Շուշիում և Ստեփանակերտում։ Սեպագրապ պատկերասրահը կներկայացնի Արման Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքները փառատոնի շրջանակներում։

"Հարություն" կոչվող ցուցադրությունը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է՝ ներշնչված հայկական լեռնաշխարհին բնորոշ յուրահատուկ կոլորիտով։ Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս հոկտեմբերի 1-30-ը 2021:


Ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀայԱր-ի 7 աշխատանք կախազարդեր, որոնք ներշնչված են Արման Թադևոսյանի մեծածավալ կոմպոզիցիաներից, ինչպիսիք են՝ Երրորդություն, Արտաքում, Ադամ և Եվա, Պար, Խաչելություն։


Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը հոկտեմբերի 2-ին, շաբաթ երեկոյան ժամը 18։00-ին։