Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը սեպտեմբերի 25-ին հովվական այցով մեկնեց Բուլղարիա՝ հանդիսապետելու Պլովդիվի Ս․ Գևորգ եկեղեցու մատաղօրհնության առիթով կազմակերպվող միջացառումները։
Սեպտեմբերի 26-ին Ս․ Գևորգ եկեղեցում մատուցվեց եպիսկոպոսական Ս․ պատարագ՝ ծառայակցությամբ տեղի հոգևոր հովիվ արժ․ Տ․ Հրաչ քահանա Մուրադյանի: Ներկա էին Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Արմեն Եդիգարյանը և դեսպանատան աշխատակիցները, տեղի եկեղեցական վարչության ատենապետ Պերճ Ջանիկյանը, ծխական խորհուրդի անդամներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ ու համայնքի անդամները։
Հավարտ պատարագի կատարվեց մատաղի օրհնության կարգ: Եկեղեցու բակում իրենց կատարումներով հանդես եկան ,,Երևան,, ,,Երազանք,, և ,,Աստղիկներ,, պարախմբերը:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դի