Սեպտեմբերի 16-ին ռումինահայ սիրված և ճանաչված երգչուհի Կորինա Կիրիակը (Corina Chiriac) նվիրատվության պայմանագիր է ստորագրել Ռումինայի պատմության ազգային թանգարանի հետ՝ թանգարանին նվիրաբերելով բազմաթիվ իրեր իր անձնական հավաքածուից:
Հանդիսատեսի սիրելի Կորինա Կիրիակի նվիրաբերված իրերի թվում էին հայկական ծագում ունեցող մայրական տատիկի և պապիկի իրանական անձնագրերը, գավաթներ, դիպլոմներ, մեդալներ, ծննդյան և կրթության վկայականներ, փաստաթղթեր և լուսանկարներ քսաներորդ դարասկզբից, բեմական զգեստներ, երաժշտական գործիքներ և այլն:
Նվիրաբերված իրերից ամենահինը 1901թ. նրա մայրական տատիկի` Փարիզ Մարդիկյանի (1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունացած Հայոց ցեղասպանության արդյունքում ապաստանել է Ռումինիայում), Թուրքիայի Ադաբազար քաղաքի աղջիկների ամերիկյան ավագ դպրոցի բակալավրիատի դիպլոմն է, իսկ ամենաճանաչելին՝ 1970թ. Մամայայի փառատոնի, նկարահանումների, համերգների և միջազգային փառատոնների ժամանակ նրա կրած զգեստը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ռումինիայի պատմության ազգային թանգարանի տնօրեն Եռնեստ Օբերլանդերը, Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և այլ անվանի մտավորականներ՝ ներկայացնելով հավաքածուի կարևորություն թանգարանի համար ու Կիրիակ ընտանիքի ներդրումը Ռումինիայի մշակութային կյանքում:
Արարողությանը մասնակցում էին ռումինացի հայտնի երաժշտագետներ, թնագարանագետներ, արվեստագետներ, ռումինահայ համայնքի նարկայացուցիչներ և Կորինա Կիրիակի արվեստի բազմաթիվ սիրահարներ:
orer.eu