Երևան, 2021- Viber մեսենջերն ունի տարբեր գործառույթներ, որոնք օգնում են հաղորդակցությունն ավելի հարմարավետ և հետաքրքիր դարձնել: Viber-ի հարցման համաձայն, օգտատերերի 90%-ը մեսենջերներն օգտագործում անձնական շփման համար, 42 %-ը` աշխատանքի համար, 41 % -ը՝ նորություններ ստանալու, իսկ 19 %-ը` ուսման համար: Այնուամենայնիվ, դուք հավանաբար տեղյակ չեք այնպիսի գործառույթների մասին, որոնք կարող են օգտակար լինել և՛ աշխատավայրում, և՛ դպրոցում, և՛ համալսարանում, և՛ այլ ոլորտներում: Ներկայացնենք Viber-ի այն գործառույթները, որոնք հնարավոր է օգտատերերին հայտնի չեն։
Բարձր որակի լուսանկարներ և տեսանյութեր
Հաճախ, մեսենջերներով մուլտիմեդիա կոնտենտ ուղարկելիս, լուսանկարի կամ տեսանյութի որակը ընկնում է, ֆայլերի չափերը նվազում են` դրանք ավելի արագ ուղարկելու և ստանալու համար: Այսօր, գերարագ ինտերնետի դարաշրջանում, առաջնայինը դառնում է ֆայլի սկզբնական որակի պահպանումը:
Առանց սեղմման օրիգինալ ֆայլն ուղարկելու համար կտտացրեք «Ավելին» կոճակին Viber հավելվածում (երեք կետ ներքևի աջ մասում) և անցեք «Կարգավորումներ» բաժին: Այնուհետև ընտրեք «Մուլտիմեդիա»՝ iOS -ի կամ «Տվյալներ», այնուհետև «Մուլտիմեդիա»՝ Android համակարգերի համար, այնուհետև՝ «Լուսանկարի որակ», որտեղ «Լավ»-ի փոխարեն նշեք «Գերազանց»:
Ոչ սեղմված մեկ լուսանկար ուղարկելու համար սեղմեք ընտրացանկի երեք կետերին, այնուհետև ընտրեք «Ֆայլ» Android-ում կամ «Ուղարկեք ոչ սեղմված ֆայլ» iOS-ում և ընտրեք ցանկալի լուսանկարը:
Հաղորդագրությունների թարգմանություն
Այլ երկրներում ապրող ընկերների և գործընկերների հետ նամակագրությունը հիանալի միջոց է օտար լեզուների ձեր իմացությունը բարելավելու համար: Երբեմն, շփման ընթացքում հարկավոր է լինում ստուգել որոշ արտահայտությունների թարգմանությունը. եթե դուք հաղորդակցվում եք Viber-ով, ձեզ հարկավոր չեն ո՛չ այլ հավելված-թարգմանիչներ, ո՛չ էլ անհրաժեշտ է տեղեկատվությունը փնտրել որոնողական համակարգում:
Viber-ում ստացված ցանկացած հաղորդագրություն կարելի է հեշտությամբ թարգմանել ռուսերեն կամ այլ լեզու: Ընդհանուր առմամբ հասանելի է ավելի քան 30 լեզու: Դա անելու համար սեղմեք և պահեք հաղորդագրությունը, այնուհետև ընտրեք «Թարգմանել» և թարգմանությունը ակնթարթորեն կհայտնվի բնօրինակ հաղորդագրության տակ: Լեզուն փոխելու համար սեղմելուց հետո ընտրեք «Լեզու» և ընտրեք ցանկալի տարբերակը կամ այն լռելյայն փոխեք ծրագրի կարգավորումներում:
Լուսանկար — Viber հաղորդագրության թարգմանության հնարավորություն
Մի՛ պահեք մուլտիմեդիա կոնտենտը սմարթֆոնի հիշողության մեջ
Լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ստանում եք Viber-ի զրույցներում, լռելյայն պահվում են ձեր սմարթֆոնի պատկերասրահում. դրա շնորհիվ դուք կարող եք դիտել այս բովանդակությունը նույնիսկ առանց ինտերնետ հասանելիության: Այս տարբերակը միշտ չէ, որ հարմար է. եթե դուք հաճախ ստանում եք մուլտիմեդիա ֆայլեր, և ձեր շարժական սարքի հիշողությունը շատ սահմանափակ է, կարող եք անջատել ավտոմատ պահպանման հնարավորությունը:
Անցե՛ք Viber-ի կարգավորումների էջ, սեղմե՛ք «Մուլտիմեդիա» և անջատե՛ք «Պահել պատկերասրահում» գործառույթը: Դրանից հետո դուք կարող եք լուսանկարը և տեսանյութը պահել «ձեռքով»՝ սեղմելով համապատասխան կոճակին:
Հիշեցումներ «Իմ գրառումները» բաժնում
Հիշեցումներ և ծանուցումներ սահմանելը իսկապես անգնահատելի գործառույթ է, որն օգնում է ամենօրյա աշխատանքում հիշել ամենը: Viber-ի օգտատերերը կարող են այն օգտագործել անմիջապես մեսենջերում՝ առանց հավելյալ հավելվածների:
Դուք կարող եք «կապել» հիշեցումները «Իմ գրառումները» զրույցի ցանկացած գրառմանը. պարզապես սեղմած պահեք հաղորդագրությունը և ընտրեք «Նշել հիշեցում»: Այժմ ավելի հեշտ է հիշել անելիքների ցանկը, սիրելիների ծննդյան օրերը և կարևոր հանդիպումները:
Լուսանկար — Viber «Իմ գրառումները» գործառույթ
Հարցումներ խմբային զրույցներում և համայնքներում
Հարցումները օգտակար են խմբային զրույցի կամ համայնքի անդամների կարծիքները ստանալու համար, հատկապես, եթե անդամները շատ են: Հարցում անցկացնելու համար, օրինակ, պարզելու, թե ինչպես են ընկերները ցանկանում անցկացնել հանգստյան օրերը, սեղմե՛ք հաղորդագրություն գրելու պատուհանի կողքին տեղակայված դիագրամային պատկերին: Բացված «Ստեղծեք հարցում» պատուհանում մուտքագրե՛ք անհրաժեշտ հարցը, պատասխանների տարբերակները և ընտրե՛ք՝ ուզում եք արդյոք հարցումն իրականացնել անանուն։ Հարցումը նույնիսկ կարող է վերածվել վիկտորինայի. այս դեպքում պատասխաններից մեկը կնշվի որպես «ճիշտ», և այն ընտրած օգտատերերը կտեսնեն փոքրիկ հրավառություն: Մանրուք է, սկայան հաճելի՜։
Պիտակներ լուսանկարների վրա
Viber- ում դուք կարող եք ոչ միայն ուղարկել լուսանկարներ, այլև խմբագրել դրանք, օրինակ`ավելացնել պայծառ պիտակներ և կիրառել զտիչներ: Լուսանկարելուց կամ արդեն իսկ արված լուսանկարն ընտրելուց հետո սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող դեմքով պատկերակին: Դուք կտեսնեք ամենահայտնի և թրենդային պիտակները, բայց կարող եք նաև օգտագործել որոնման գործառույթը՝ ձեր ուզած պիտակը գտնելու համար, օրինակ՝ գլխարկ, ծննդյան տորթ, զվարճալի կերպար կամ նույնիսկ Օսկարի արձանիկ: Կարող եք նաև լուսանկարին ավելացնել ցանկացած տեքստ:
Ստացված պատկերները կարող եք ուղարկվել Viber-ի ընկերներին և ընտանիքի անդամներին, ինչպես նաև պահպանել ձեր հեռախոսում: Բացահայտե՛ք ձեր ստեղծագործական կարողությունները և մի՛ վախեցեք փորձերից:
Աուդիո և տեսազանգեր
Viber-ը միայն տեքստային զրույցների մեսենջեր չէ, թեև դա նրա հիմնական և ամենահայտնի գործառույթն է: Մեսենջերում կարող եք նաև կատարել աուդիո և տեսազանգեր, ներառյալ խմբային զանգերը: Զրուցակցին զանգահարելու կամ տեսազանգի հրավիրելու համար պարզապես սեղմե՛ք զրուցարանի պատուհանի վերին աջ անկյունում գտնվող համապատասխան պատկերակին: Այնուհետև հեշտությամբ կարող եք այլ օգտատերերի ավելացնել զրույցին՝ կտտացնելով «Ավելացնել» կոճակին, որը նույնպես գտնվում է էկրանի վերին աջ անկյունում: Այժմ կարող եք զրուցել միաժամանակ տասնյակ ընկերների և գործընկերների հետ:
Լուսանկար — Viber խմբային տեսազանգերի գործառույթ
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը: