Սեպտեմբերի 14 -ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում հայ անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Յոզեֆ Հայդնի թավջութակի և նվագախմբի համար կոնցերտը կնվագի «Դվորժակովա Պրահա» միջազգային փառատոնի «Երիտասարդ ֆիլհարմոնիկ» նվագախմբի և դիրիժոր Թոմաշ Նետոպիլի գլխավորությամբ:
Այդ երեկո համերգային ծրագրում կկատարվեն նաեւ Չայկովսկու ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Լուկաշ Սոմերի «Դվորժակ Էյրլայնս» -ը, որը գրվել է հատուկ այս փառատոնի պատվերով: Համերգի նախօրեին դիրիժոր Թոմաշ Նետոպիլը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը պատասխանեցին ՕՐԵՐ ամսագրի հարցերին:
Նարեկ Հախնազարյան.
- Նախկինում բազմիցս հանդես եք եկել Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Երիտասարդ ֆիլհարմոնիկ» նվագախմբի ելույթից և Տոմաշ Նետոպիլի հետ աշխատանքից:
- Դա բավականին տարողունակ հարց է: Ես նվագել եմ Չեխ ֆիլհարմոնիկի հետ և շատ եմ հավանել։ Դա դեռ այն ժամանակ էր, երբ մաեստրո Յիրի Բելոհլավեկը ողջ էր և ղեկավարում էր նվագախումբը: Մենք նաև շրջագայություն եւ համերգներ ունեցանք Ճապոնիայում, որտեղ ես նույնպես նվագում էի: Իմ երազանքը կարծես կատարվեց եւ ես Ճապոնիայում նվագեցի Դվորժակի թավջութակի կոնցերտը՝ Չեխ ֆիլհարմոնիկի և Յիրժի Բելոհլավեկի հետ։ Դա ֆանտաստիկ փորձառություն էր ինձ համար: Ես շատ հավանեցի նաեւ իմ մի քանի ելույթները Ռուդոլֆինումում։ Գեղեցիկ, հիանալի դահլիճ է:
«Երիտասարդ ֆիլհարմոնիկ» նվագախմբի հետ ես առաջին անգամ եմ աշխատում: Նրանք հիանալի երիտասարդ երաժիշտներ են, պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի ֆանտաստիկ մակարդակ ունեն և շատ տաղանդավոր երաժիշտներ են: Ես մեծապես վայելեցի մեր առաջին փորձը, հատկապես Հայդն նվագելիս: Ի դեպ, երիտասարդ երաժիշտների համար դա ամենահեշտ առաջադրանքը չէր, քանի որ դա պահանջում է ոչ միայն փորձառություն, այլեւ որոշակի ոճական գիտելիքներ: Նրանք փայլուն աշխատանք են կատարում: Եվ իհարկե ակնհայտ է, որ իմ լավ ընկերոջ ՝ ֆանտաստիկ մաեստրո Թոմաշ Նետոպիլի օգնությամբ, ում հետ ես մի քանի անգամ նվագել եմ, իհարկե, ոչ Չեխիայում: Ես շատ եմ հիանում նրանով: Կարծում եմ, որ նա ֆանտաստիկ դիրիժոր է և ֆանտաստիկ երաժիշտ: Ես շատ ոգևորված եմ, որ վերադառնում եմ Պրահա եւ նվագելու եմ չեխական երաժշտական դպրոցի ապագայի՝ չեխ երիտասարդ երաժիշտների հետ:
- Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայդնը ձեր ստեղծագործական կյանքում: Որքա՞ն հաճախ եք կատարում նրա գործերը:
- Հայդնն իմ երաժշտական կարիերայում և իմ սրտում առանձնահատուկ տեղ ունի, որովհետև ես Հայդնի կոնցերտը նվագել եմ Չայկովսկու անվան մրցույթում՝ 2011 թվականին, երբ հաղթեցի։ Ինձ համար դա, հավանաբար, ավելի թանկ պարգև է, քանի որ երկրորդ փուլի երկրորդ կեսին բոլոր թավջութակահարները նվագում էին Հայդենի C մաժոր կոնցերտը, և ես նույնպես նվագեցի դա, բայց իմ սեփական տեմպերով, որոնք ես ինքս էի կազմել, և շահեցի Հայդենի լավագույն կոնցերտի կատարողի մրցանակը: Եվ դա ինձ համար բացարձակապես անգին է՝ հաշվի առնելով, որ ես հայ եմ, և մրցում էի եվրոպական և ամերիկյան թավջութակահարների հետ: Այդ մրցանակը շահելն ինձ համար նշանակում է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալ ստանալը, քանի որ այն գնահատվել էր իմ սիրելի թավջութակահարների, մասնագետների կողմից և նրանք կարծում էին, որ իմ Հայդնը համոզիչ է, և դա այս ոճի երաժշտության ամենախորթ մասն է, որին ես նաև անձնական ինչ-որ բան ավելացրեցի՝ առանց ոճի սահմանը հատելու: Այդ ժամանակից ի վեր այս կոնցերտը դարձավ ինձ համար շատ թանկ կոնցերտ: Եվ ես իրականում այդքան հաճախ չեմ նվագում, բայց ամեն անգամ, երբ նվագում եմ, ուղղակի վայելում եմ:
- Առաջիկա ի՞նչ համերգներ են նախատեսվում Եվրոպայում:
- Դրանից անմիջապես հետո ես մեկնում եմ Պիզա ՝ Իտալիա, որտեղ եւս մի շատ դժվար ծրագիր եմ նվագելու: Ես նվագելու եմ Յոհան Սեբաստիան Բախի 3 սյուիտները `2 –րդը, 3 -րդը և 4 -րդը: Նախապես ըստ ծրագրի ես պետք է նվագեյի բոլոր վեցը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է և դժվարին գործ թավջութակահարի համար: Բայց կորոնավիրուսի պատճառով համերգների թիվը կրճատվեց եւ մնաց մեկը։ Այնուհետև ես ունեմ մի քանի համերգ Ռուսաստանում, որոնցով ես շատ ոգևորված եմ, քանի որ մոտ 10 օրից ես հանդես եմ գալու իմ դիրիժորական դեբյուտով, եւ ղեկավարելու եմ Չայկովսկու Լարայինների համար սերենադը: Այնուհետև ես նոյեմբերին կվերադառնամ Եվրոպա՝ Սերբիա, իսկ այնուհետև՝ Գերմանիա:
Դիրիժոր Տոմաշ Նետոպիլ.
- Լուկաշ Սոմերի «Դվորժակ էյրըլայնս»ը առաջին անգամ կկատարվի Պրահայում: Ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքը, ըստ Ձեզ, որքանո՞վ է այն համապատասխանում Դվորժակի ժառանգությանը:
- Dvořák Airlines- ի կոմպոզիցիան շատ հետաքրքիր է, դա Դվորժակի մեջբերումների եւ Լուկաշ Սոմերի հատուկ երաժշտական լեզվի մի համադրություն է: Իսկ երիտասարդ նվագախմբի համար դա շատ բնորոշ է, քանի որ այն շատ աշխույժ է, հատկապես երկրորդ մասը ռիթմիկորեն հարուստ է և օգտագործում է այն երիտասարդական էներգիան, որն ունի այս նվագախումբը:
- Հայդնի համերգը կատարելու եք հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նարեկից: Նրա հետ արդեն համատեղ ելույթներ ունեցե՞լ եք:
-Ես մեծ սպասելիքներ ունեմ Նարեկից, քանի որ մենք միմյանց ճանաչում ենք ... Մենք մի քանի անգամ ելույթ ենք ունեցել իմ նվագախմբի հետ Գերմանիայում, որտեղ նա նվագել է Դվորժակի թավջութակի կոնցերտը, և նրա հետ մեծ ուրախություն էր, և հետո ես մի քանի անգամ համագործակցել եմ նրա հետ: Կարծում եմ, որ դա իմ եւ փառատոնի տնօրեն Յան Սիմոնի համատեղ գաղափարն էր, որպեսզի նա նվագի։ Ուստի ես իսկապես երջանիկ եմ, անհամբերությամբ սպասում եմ դրան և ուրախ եմ, որ նա կգա և հուսով եմ, որ դա կլինի գեղեցիկ փորձ ՝ կապված երիտասարդական ֆիլհարմոնիկի հետ:
Հ.Ասատրյան
Պրահա
ՕՐԵՐ