Հայաստանի նախագահի հրամանագրով Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)։ Նախագահի մի այլ հրամանագրով Ռազմիկ Խումարյանը նշանակվել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ)։ Ռազմիկ Խումարյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում, ինչպես նաեւ Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանություններում։
Հայաստանի նախագահի այլ հրամանագրերով Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում Հայաստանի դեսպան, իսկ Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանին համատեղության կարգով, նշանակել Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):
orer.eu