Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր մեր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկի՝ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ծննդյան 99 ամյակն է։ 19 տարի առաջ, երբ ՕՐԵՐ-ի համար հարցազրույց ունեցանք, Մաեստրոն նեղացած իր հանդեպ վերաբերմունքից ասաց. «Նախագահը պարտավոր չէ երաժշտություն հասականալ, օպերա իմանալ կամ դասական երաժշտություն, բայց նա պարտավոր է մշակույթի նախարար ունենալ, որը արվեստից բան է հասականում եւ իրեն ճիշտ տեղեկություն է տալիս»։

Իսկ նույն ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանն ի պատասխան մեր հարցի, պատասխանեց՝ «Մենք՝ երաժիշտներս ենք մեղավոր կատարվածի համար, ոչ նախարարը, եւ ոչ էլ նախագահը նման որոշում չէին կայացնի, եթե չլիներ երաժիշտներիս կրավորական դիրքորոշումը»։ Տասնամյակներ են անցել, բայց Հայաստանում ոչինչ չի փոխվել։

Ուզում է թավշյա հեղափոխություն լինի, ուզում է պողպատյա կամ ոսկե հեղաշրջում, մշակույթի ոլորտում անտարբերությունն ու անձեռահասությունը շարունակվում է։ Նույն վիճակն էր նաեւ 90-ականների սկզբին, երբ Մաեստրոյի հետ առաջին հարցազրույցը վարեցի ԱԶԳ օրաթերթի համար։ Այն ժամանակ նա տիկին Ալիսի հետ ապրում էր Հրազդան հյուրանցում եւ այն տարիներին էլ կրկին խանգարում էին Մաեստրոյին։ Տաղանդներն իրոք իրենց ժամանակում չեն տեղավորվում։ Այնինչ պատմության համար մնում է նրանց թողած գործը։ Իսկ Դուրյանի թողած ժառանգությունն անմահ է։ Շնորհավոր, սիրելի Մաեստրո։

 

Հակոբ Ասատրյան 

Երեւան