Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում: Փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը:



Զեկույցի հիմնական դրույթները այսօր հրապարակել ենք ես և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը (Siranush Sahakyan)՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների, սպանվածների մարմինների մասերը կտրելու փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:

Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։

Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։

Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

Զեկույցի հղումը ստորև՝

https://ombuds.am/.../5c7485fdc225adfd8a35d583830dcd17...

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպա

 

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Հայ գերիներու կեանքի իրաւունքի պաշտպանութեան նպատակով, իրաւապաշտպաններ Արտակ Զէյնալեան եւ Սիրանուշ Սահակեան 125 դիմում ներկայացուցած են Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանին` հրատապ միջոց կիրարկելու վերաբերեալ, ինչպէս նաեւ կեանքի իրաւունքի խախտման դէպքերով  այս պահուն դատարանին ներկայացուած են 38 գանգատներ, սակայն տակաւին կ՛ուսումնասիրուին տասնեակ գործեր, որոնց մէջ կան նախնական փաստեր, որ սպանութիւն գործուած է, սակայն իրենք կը սպասեն փորձաքննութիւններու արդիւնքներուն։

Ըստ Սիրանուշ Սահակեանի՝ կանխատեսումներ կան այն մասին, որ տակաւին շուրջ 30 գործերով կեանքի իրաւունքի խախտման հարցերու մասին պիտի խօսուի: «Այս թիւը չի ներառում բռնի անհետացումների դէպքերը: Սպանութեան պարագայում ունենք մարմին, ԴՆԹ (Տի.Էն.Էյ.-«Ա.») համընկնում, ապացոյցներ, որ անձինք եղել են ողջ` Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, մարտական գործողութիւնների մասնակիցներ չէին, չէին կարող լինել օրինական թիրախներ, սակայն նրանց կամայական ձեւով զրկել են կեանքից, արտադատական գնդակահարութիւնների են ենթարկել», յայտնեց իրաւապաշտպանը:

Բռնի անհետացումներուն մասին խօսելով՝ Ս. Սահակեան ըսաւ, որ անոնք այլ գործեր են, առաւել քան 20 դէպքեր ունին բռնի անհետացման յատկանիշներ:

Արտակ Զէյնալեան հաստատեց, որ փաստեր կան այն մասին, որ հայ գերիներու նկատմամբ իրականացուած են բազմաթիւ խոշտանգումներ:

«Բոլոր տեսակի խոշտանգումների վերաբերեալ արձանագրումներ ունենք: Արդեօք կա՞ն գերիներ, որոնք չեն ենթարկուել անմարդկային վերաբերմունքի: Որպէսզի պարզ լինի այդ հարցի պատասխանն ասեմ, գրեթէ բոլոր գերիների նկատմամբ մենք ներկայացրած ենք եղել դիմում ՄԻԵԴ եւ դատարանը կայացրել է որոշում հրատապ միջոց կիրառելու վերաբերեալ: Գերիներից որեւէ մէկը տեղեկացուած չի եղել, որ ՄԻԵԴն իր վերաբերեալ գործ է քննում, կայացրել է որոշում, եւ Ադրբեջանի կառավարութեանը պարտադրուած է կատարել որոշակի գործողութիւններ յօգուտ իրենց: Միայն այս անորոշութիւնը բաւարար է ասելու, որ որեւէ մէկը զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից: Այսինքն, չկայ բացառութիւն», յայտնեց ան:

Զէյնալեանն ընդգծեց, որ Ատրպէյճան պատերազմին ընթացքին եւ անկէ ետք Արցախի մէջ գործադրած է ցեղասպան քաղաքականութիւն, որեւէ բնօրրանի, բնակավայրի մէջ հայ բնակիչ չէ մնացած:

«Բազմաթիւ բնակավայրեր յայտնուել են Ադրբեջանի իշխանութեան ներքոյ: Դրանցում նաեւ մնացել են քաղաքացիական անձինք, որոնք ծնուել են այդ բնակավայրերում: Այսօր չկայ գէթ մի բնակիչ, որն ապրում է այդ բնակավայրերում: Ամբողջութեամբ մաքրուած են, բացառութիւն չկայ, բոլորը կամ սպաննուած են, կամ ձերբակալուած, գերեվարուած: Որեւէ մէկը չի մնացել իր բնօրրանում: Մաքրուած է բնօրրանն էթնիկ հայերից: Սա Ցեղասպանութեան յատկանիշ է», շեշտեց Զէյնալեան:

Ան դիտել տուաւ, որ կան տեղեկութիւններ, որ հարիւրաւոր անհետ կորսուածներ ողջ գտնուած են Ատրպէյճանի իշխանութիւններու իրաւազօրութեան տակ: «Որպէսզի Ադրբեջանը բացայայտի եղելութիւնը, վերացնի անորոշութիւնները, պէտք է պարտաւորեցուի հաստատել գերեվարման փաստը, պարզաբանում տայ նրանց ճակատագրի վերաբերեալ», նշեց Զէյնալեան: