Սեսպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Նա ծնվել է 1972 թվականին, ուսանել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում եւ Հարավային Կարոլինայի համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում։ 1997 թվականից աշխատում է Հայաստանի ԱԳՆ համակարգում։ Պաշտոնավարել է ԱԳՆ տարբեր վարչություններում, աշխատել է Պեկինում, Ժնեւում եւ Վիեննայում Հայաստանի դեսպանություններում։ 2017-2019թթ. եղել է Վիեննայում ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ, 2019-2021թ. արտգործնախարարի խորհրդական։
orer.eu