Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Օգոստոսի 19-ին  ամը 8.00-ից Պրահայի náměstí Jiřího z Poděbrad հրապարակում բացվել է ՙԵրեք օր Հայաստանում՚  փառատոնը, որի նպատակն է բարեգործական վաճառքից ստացված ողջ հասույթը նպատակուղղել 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած  զինվորների վիրահատություններին։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց փառատոնի կազմակերպիչ  ՙՏուր ինձ հույս՚ կազմակերպության նախագահ Սոնա Վարդանյանը, առաջիկայում Պրահա կգան ծանր վիրահատությունների կարիք ունեցող չորս հայորդիներ։ Նախորդ չորս վիրավոր զինվորներից վերջինը՝ Արարատ Թորոսյանը, որն իր պրոթեզավորումն ու վերականգնումն անցավ  Վիեննայում՝ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի  հայրապետական պատվիրակության աջակցությամբ, արդեն քայում է եւ օ•ոստոսի 25-ին կվերադառնա Հայաստան Սոնա Վարդանյանի ուղեկցությամբ։

Հուշանվերների շարքում դրված է նաեւ Աննա Մկրտչյանի գիրքը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված իր սիրելի ընկերոջը՝ Սամվել Գեւոգյանին։ Հատկանշական է, որ երբ Աննան Երեւանում հանդիպել է Սոնա Վարդանյանինև փոխանցել է այդ գրքի վաճառքից ստացված 150 հազար դրամը եւ խնդրել այն օգտագործել հայ զինվորների բուժման ընթացքում։

Առաջիկա երկու օրերին Պրահայի բնակիչները տոնավաճառի տաղավարներից կկարողանան գնել ոչ միայն Հայաստանից բերված տարբեր հուշանվերներ, այդ թվում շախմատ, այլեւ հայկական սննադամթերք, տոլմա, խորոված,  այլ ճաշատեսակներ, լավաշ, մատնաքաշ, մուրաբաներ ու պահածոներ, կոնյակ ու հյութեր, խմորեղեն։

Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա շաբաթ օրը ժամը 12-14-ը, որը կվարի հայտնի  հաղորդավար եւ հումորիստ Տիգրան Հովակիմյանը, ելույթ կունենա ՙԿիլիկիա՚ պարային խումբը, ծրա•րում կհնչեն այլ երաժշտական համարներ։

ՙՏուր ինձ հույս՚ կազմակերպությունը« ՙԱրաքս՚ սրճարանը եւ Չեխիայի Հայ համայնքը հրավիրում են բոլորին իրենց փոքրիկ ներդրումը բերելու հայ զինվորների աջակցության ծրագրին։ Այսօր տոնավաճառը կգործի մինչեւ ժամը 19-ը, վաղը՝ նույնպես 8-19-ը, իսկ շաբաթ օրը՝ 8-14-ը։

Orer.eu