Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ օգւստոսի 21-ին երկարատեւ հիվանդությունից հետո Սոֆիայում վախճանվել է անվանի գեղանկարիչ Արշակ Ներսիսյանը։ 

ՕՐԵՐի Բուլղարահայ համայնքին նվիրված համարում տպագրել էինք Արշակի հետ մեր զրույցը, որը ներկայացում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ 1-6/2020

 

 Արշակ Ներսիսյան Նկարիչ, Բուրգասի եւ Պլովդիվի նկարչական գիլդիաների անդամ

 

Ծնվել է 1952 թվականին Աշոցքում՝ Ղուկասյանի շրջանի Ցողամարգ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո, սովորեցի Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում, մի քանի տարի աշխատել է, 1983-89թթ ավարտել է գեղարվեստաթատերականի գրաֆիկայի բաժինը։ 1989թ նշանակվել է ,,Հայաստանի աշխատավորուհիե ամսագրի գեղարվեստական խմբագիր մինչեւ 1994թ։

,,1994թ առաջին անգամ եկա Բուլղարիա  իբրեւ Հայաստանի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Բուլղարիայում։ Ոչ լեզուն գիտեի, ոչ մարդ էի ճանաչում։ Հայ-բուլղարական մշակութային առնչություններով զբաղվեցի, տեսա անհնար է։ Իբրեւ ազատ նկարիչ մինչեւ 2002 թ Վառնայում էի,դրանից հետո տեղափոխվեցի Սոֆիա եւ ապրում ու ստեղծագործում եմ այստեղ։ Սկզբից ընդհանուր ցուցահանդեսների էի մասնակցում։ Առաջին անհատական ցուցահանդեսը բացեցի Սոֆիայում 2001թ Էթնոգրաֆիկ թանգարանում, դրանից հետո մոտ 40 անհատական ցուցահանդես եմ ունեցել, նաեւ Հունգարիայում եւ Գերմանիայում։ Պյոխլարեն քաղաքում սիմոպզիումի եմ մասնակցել։ 2009թ կազմակերպեցինք հայ-բուլղարական նկարիչների ցուցահանդես, ինչպես նաեւ 2019թ հայ-բուլղարական նկարիչների ցուցահանդես Բուլղարիայի ազգային պատկերասրահում։ Իմ նկարներից կան Պլովդիվի գեղարվեստի թանգարանում, Կյուստենդիլ քաղաքում վարպետ Վլադիմիր Դիմիտրովի թանգարանում,, պատմում է Արշակ Ներսիսյանը։

,, Ես հեշտ չհամակերպվեցի, քանի որ լեզուն էր պետք սովորել, ավնդույթներին ծանոթանալ։ Շատ դժվար էր սկզբում, քանի որ  ժամանակ էր պահանջվում, որ ցույց տաս, թե ով ես։ Բայց երբ  զգում են արժանի ես, սրտանց եւ սիրով ընդունում են։ Ունեմ հրաշալի բուլղար ընկերներ, շատ հավաքորդներ են գնել նկարներս։ Կինս բուլղարհուի նկարչուհի Նադյա Ստանչեւան է, որի հետ շատ ենք վիճում։  Նադյան իմ աշակերտն է։ Երկու երեխա ուենմ՝ տղա եւ աղջիկ,  Երեւանում են ավարտել, այժմ ապրում են Կուրսկում»,- ասում է նա։

 

,,Մանուկ հասակից սիրել եմ նկարչությունը, նույնիսկ օճառի վրա կենդանիների քանդակներ էի անում։ Երբ ինձ 8 տարեկանում ծննդյանս օրը ակվարել նվիրեցին, սկսեցին նկարել։ Խմբակ չընդունեցին, քանի որ նկարել չգիտեի։  Այդ ժամանակ Արտաշատում էինք ապրում, գնում էի իրենց ջրաներկի համար ջուր բերելու, այնքան գնացի ջրի, որ ընդունեցին խմբակ եւ դարձա 21-րդ աշակերտը,,- հիշում է նա։

Բուլղար ավեստագիտության գոկտոր  Ակսենիա Ջարովան, ով  հայ-բուլղարական մշակութային կապերի, բյուզանդական եւ սլավոնական  ձեռագրերի ու արվեստի   մասնագետ է, գրել է՝ ,, Արշակ Ներսիսյանը համարվում է  բուլղարական արվեստի մեջ  նեոկուբիզմի ամենահայտնի ու ամենավառ ներկայացուցիչըե։ Ինքը նկարիչը շարունակում է՝ ,, Բայց դա չի նշանակում, որ այդ ազդեցությունը շարունակում է գործել իմ վրա։ Ես շատ եմ սիրում ֆրանսիական կուբիզմը եւ ֆովիզմը, որոնք ինձ շատ օգնեցին գտնելու իմ  ոճը՝ կարողանալու արտահայտելու իմ զգացմունքները, սերը արվեստում։  Իմ փնտրտուքների մեջ կան եւ կուբիզմ, եւ ֆովիզմ, եւ այդ բոլորը, անպայմանորեն շաղախված են հայկական ներկապնակով, կոլորիտով ու գույնով։ Այդ բոլորը գալիս են, եթե արվեստագետը կայանում է, ապա կայանում է իր սեփական ուրույն ոճով,,։

 

Հակոբ Ասատրյան

Պրահա

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը  խորապես ցավակցում է  անվանի նկարչի կնոջը՝ Նադյային եւ հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։