Հայաստանի վարչապետը ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
Բորիս Սահակյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, աշխատել է տարբեր երկրներում Հայաստանի դեսպանություններում, եղել է Հայաստանի լավագույն հյուպատոսներից մեկը։
Հիշեցնենք, որ նախօրեին մի այլ որոշմամբ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել էր Վահագն Մելիքյանը։
orer.eu