Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 29-ին 68 տարեկան հասակում մահացել է ժամանակակից հայ գրականության երեւելի դեմքերից մեկը՝ բանաստեղծ ու արձակագիր Արմեն Շեկոյանը։  

 Նրա դուստրը՝ Սեդա Շեկոյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ ,, Ընտանիքի անունից ցավով տեղեկացնում ենք, որ երեկ՝ հուլիսի 29-ին, մեր հայրը կնքեց իր մահկանացուն՝ տարիներ տևած հյուծող հիվանդության արդյունքում։

Մեր սիրելի հոր հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 18:00-20:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի Գրողների միությունում՝ 11:00-13:00-ին։ Հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում,,։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Արմեն Շեկոյանը  ծնվել էր 1953 թվականին։ 1974 թվականին Արմեն Շեկոյանը ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Արմեն Շեկոյանի ստեղծագործություններին բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։

«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպագրվել է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներենէստոներենռուսերեն և չեխերեն։

 

Անվանի գրողի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Հայաստանի գրողների միությունը, նրա գրչակից ընկերները։ 

ՀԳՄ. ,,Մահացել է հրաշալի բանաստեղծ,արձակագիր,թարգմանիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր Արմեն Շեկոյանը։ Սիրելի գրողի և մարդու կերպարը միշտ վառ կմնա ընթերցողների, ընկերների սրտերում։

Աշխարհին սիրով և հումորով նայելու նրա հայացքը միշտ կուղեկցի նրան ճանաչողներին և մտերիմներին։
Հայաստանի, սփյուռքի և Արցախի մեր գրական ընտանիքը խորապես ցավակցում է գրողի ընտանիքին։,,

orer.eu