Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
29 հուլիսի 2021թ․
Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ։
Համանախագահները մտահոգությամբ են հետևում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին միջադեպերին, այդ թվում՝ տուժածների ու զոհերի մասին լուրերին:
 
Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ պայմանավորվածություններով ստանձնած հանձնառությունները:
 
Համանախագահները վերահաստատում են առկա բոլոր հիմնական հարցերի շուրջ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո:
 
Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո երկկողմ անմիջական խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` առանց նախապայմանների արտացոլելով իրենց առաջնահերթությունները:
 
Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին:
 

ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։  

Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։

Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը։

 

orer.eu