Հուլիսի 22-ին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում՝«Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում տեղի ունեցավ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, ճարտարապետ, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի՝ ԻԿՕՄՕՍ-ի անդամ Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը կազմակերպել էին եւ գիրքը հրատարակել են Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամն ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնը:
Գրքում անդրադարձ է կատարվել այն հայկական եկեղեցիներին ու վանքերին, որոնք դարերի ընթացքում կառուցվել են Իրանում:Նշենք այն հանգամանքն,որ մինչ օրս դրանց մի մասը կանգուն է, իսկ մյուսը գործածվում է որպես սրբավայր: Գիրքն ավարտվում է Իրանի հայկական վանքերի և եկեղեցիների ամբողջական ցանկով,որոնց տվյալները ներկայացվելու են Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի կայքէջում:
Միջոցառումը տերունական աղոթքով ու հայրապետական բարեմաղթանքով ազդարարեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ու հրատարակչության տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
Շնորհանդեսը վարում էր Հայաստանի Ճարտարապետությունն Ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն, ով ներկայացրեց գրքի,օրվա խորհրդի ,ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հայկական հուշարձանների կարգավիճակի մասին:
Գրքի մասին ու բարեմաղթանքի ելույթներով հանդես եկան Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային,Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը, Հայաստանի Ճարտարապետությունն ՈՒսումնասիրող հիմնադրամի տնօրեն Էմմա Աբրահամյանն, ով իր ելույթի վերջում ի նշանավորումն համատեղ աշխատանքի ու համագործակցության պատվոգրով պարգևատրեց Շերլի Ավետյանին, ապա ելույթ ունեցավ Վրեժ Նալբանդյանը:
Շնորհանդեսի ընթացքում Շաքե Ավետյանն ընթերցեց Իրանի Ատրպատական նահանգի Տեր. Գրիգոր Սեպուհ.եպիսկոպոս. Չիֆթճյանի խոսքն՝ուղղված սիրված մտավորականին:
Միջոցառման վերջում շնորհակալական,գրքի ու հետագա աշխատանքների մասին ելույթով հանդես եկավ Շերլի Ավետյանը:
Նա իր խոսքում նշեց,որ գիրքը թիմային ու երկու հայրենանվեր կառույցների համատեղ աշխատանքների արդյունքն է,որի հավաքագրման ու հրատարակությանը մասնակցել տարբեր մտավորականներ, ճարտարապետներ քանդակագործներ և այլք:
Նա նշեց,որ գիրքը նվիրել է սիրելի ծնողների հիշատակին ու որ այն երկլեզվյա է՝ հայերեն ու անգլերեն: Ամփոփելով իր խոսքը Շերլի Ավետյանը նշեց,որ առաջիկայում պետք է ուսումնասիրեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում առկա Ասորական եկեղեցիները:
Այս գիրքը դառնալու է ինչպես հայ մշակույթի պատմությամբ,այնպես էլ ճարտարապետությամբ զբաղվողների ուղեկիցը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի