Հադրութի տոնին ընդառաջ, լեհաստանաբնակ երգիչ Սար Սարգսյանը կներկայացնի իր նոր վոկալ ստեղծագործությունը՝ ․«Իմ Հադրութ»ը։
Տեքստի հեղինակն է Սոկրատ Խանյանը, երաժշտությանը՝ Արմենուհի Կարապետյանը, գործիքավորումը՝ Ալեքսանդրա Մաղաքյանի, ձայնագրման ռեժիսորը և համադրողը՝ Ստեփան Բերուջանյանը, ձայնագրությունը՝ „Delphy Records” ստուդիա (Վարշավա)։
Ազդագրի ձեւավորումը՝ Վալերի Այվազյանի, իսկ լուսանկարը՝ Միխալ Իգնարի։
Իր կողմից Սար Սարգսյանը շնորհակալություն է հայտնում երգի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել երգի ստեղծման ու ձայնագրության իրականացմանը, իհարկե նաև՝ բոլոր աջակիցներին։
Արմատներով հադրութցի Սարիբեկ Սարգսյանը համոզված է, որ կգա այն օրը, երբ Հադրությը կրկին կլինի հայկական։
orer.eu