Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 May be an image of one or more people and text that says 'ATTENTION PLEASE THE APPLICATION DEADLINE IS EXTENDED FOR 10 DAYS Y JMF'

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (Հունիս 25, 2021)- ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ուրախ է տեղեկացնել, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ հուլիսի 5-ը: Ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ և նպատակ ունի ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որի մասնակիցները կդառնան հայրենիքի ներկայացուցիչներն իրենց համայնքներում:

Ծրագրին կմասնակցեն 25 սփյուռքահայ երիտասարդներ, այն կտևի 1 տարի, որից 2 շաբաթը մասնակիցները ֆիզիկապես կլինեն Հայաստանում:

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ, ինչպես նաև նախատեսվում են տարաբնույթ այցեր և հանդիպումներ:  Ծրագրի ավարտին կկազմակերպվի Երիտասարդական ֆորում, որի ընթացքում կպատրաստվի երիտասարդական  քաղաքականության փաստաթուղթ՝ սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կայուն համագործակցություն ձևավորելու համար:

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում, ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է)։

Հայտադիմումները կընդունվեն մինչ հուլիսի 5-ը:

 Հայտը լրացնելու և ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador:

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով: