Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ հունիսի 25-ին Պրահայի Սպորիլով թաղամասի Սուրբ Անեժկա եկեղեցում Չեխիայի արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց չեխական կինոյի ու թատրոնի ամենահայտնի ու սիրված դերասանուհիներից մեկին՝ Լիբուշե Շաֆրանկովային։ Նա արտասահմանում ամենահայտնի չեխ դերասանուհիներից մեկն է՝ դեռեւս 1972 թվականին նկարհանված «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմով։ Չեխկան կինոյի Մոխրոտիկին ճանաչում եւ հիշում են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 

Հինգ տասնամյակների ընթացքում Լիբուշե Շաֆրանկովան եղել է չեխ ամենահայտնի և հմայիչ դերասանուհիներից մեկը: Հանդիսատեսի և ռեժիսորների սիրելի դերասանուհին հայտնի էր իր  քնքուշությամբ,  ժպտերես դեմքով ու մուգ մազերով: Նա նաև ուներ կատակերգական մեծ տաղանդ, որն, իմիջիայլոց, օգտագործել է իր ամուսնու ՝ չեխ հանրահայտ դերասան  Յոզեֆ Աբրհամի կողքին ՝ «Վրխնի, պրխնիի» փայլուն կինոկատակերգությունում կամ հեռուստատեսային «Հարսանեկան ճանապարհորդություն դեպի Յիլի» ֆիլմում: 

Հանրաճանաչ դերասանուհին մահացավ 68 տարեկան հասակում, հունիսի 9-ին, սակայն վերջին հրաժեշտի արարողությունը կատարվեց այսօր։  Նա ուներ թոքերի քաղցկեղ եւ եկար տարիներ բուժվում էր, իսկ մեկ տարի առաջ հրաժարվել էր բոլոր նկահանումներից, այդ թվում՝ Մամանեկ հեքիաթ- ֆիլմից, որտեղ պետք է մարմնավորեր թագուհու կերպարը։ 

orer.eu