Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Тени забытых предков» Параджанова признали лучшим фильмом в истории украинского кино

Ուկրաինայի Դովժենկո կենտրոնի (Довженко-Центра) եւ Ուկրաինայի կինոքննադատների  միության անցկացրած համատեղ հարցման արդյունքներով  Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ճանաչվել է ուկարիանակն  կնոյի պատմության մեջ  լավագույն ֆիլմը։ Հարցմանը մասնակցել են 70 կինոքննադատներ։ Հետաքրքիր է, որ մեր մի այլ հայտնի կինոռեժիսոր՝ Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» (1982) ֆիլմը գրավել է 7-րդ տեղը։ Այս ֆիլմում են նկարահանվել սովետական կինոյի լեգենդներ Օլեգ Յանկովսկին, Լյուդմիլա Գուրչենկոն, Օլեգ Տաբակովը, Օլեգ Մենշիկովը եւ այլ հայտնի դերասաններ։ 

Այսպիսով, ուկրաինական ֆիլմերի լավագույն տասնյակում ունենք  հայազգի կինոռեժիսորների երկու ֆիլմ։ 

Ինչպես հաղորդում է https://rus.lb.ua  կայքէջը, հունիսի 24-ին Արսենալ գրքի կենտրոնում տեղի ունեցավ ուկրաինական կինոյի պատմության մեջ 100 լավագույն ֆիլմերի վարկանիշի շնորհանդեսը, որը կազմվել է Դովժենկոյի կենտրոնի կողմից Ուկրաինայի կինոքննադատների միության հետ համատեղ։ 

Sergei Parajanov | Facebook

Լավագույն տասնյակում ընդգրկված ֆիլմերը.

1. «Մոռացված նախնիների ստվերները» (1964), ռեժ. Սերգեյ Փարաջանով
2. «Երկիր» (1930), ռեժ. Ալեքսանդր Դովժենկո
3. «Կինոապարատով մարդը» (1930), ռեժ. Ձիգա Վերտով
4. «Ցեղը» (2014), ռեժ. Միրոսլավ Սլաբոշպիցկին
5. «Քարե խաչ» (1968), ռեժ. Լեոնիդ Օսիկա
6. «Ասթենիկ համախտանիշ» (1989), ռեժ. Կիրա Մուրատովա
7. «Թռիչքներ երազում և  աթմնի» (1982), ռեժ. Ռոման Բալայան
8. «Սպիտակ թռչուն՝ սեւ հետքով» (1970), ռեժ. Յուրի Իլյենկո
9. «Երկար հրաժեշտ» (1971), ռեժ. Կիրա Մուրատովա
10. Բաբելոն XX (1979), ռեժ. Իվան Միկոլայչուկ
Ֆիլմերի ամբողջական վարկանիշը, ինչպես նաև անհատական ​​փորձագիտական ​​ցուցակները կարող եք դիտել Դովժենկո կենտրոնի կայքում:

 

orer.eu

KVIFF | Flights in Dreams and in RealityRoman Balayan - Alchetron, The Free Social Encyclopedia