
Հունիսի 25-ին նա հայտարարեց, որ բացի նյութական ու մարդկային կորուստներից, մեծ խնդիր է նաեւ մարդկանց հոգեբանական վիճակը։ Հոգեբանների թիմերը արդեն իսկ օգնում են տուժածներին։
Ամեն դեպքում շրջանի հիվանդանոցներն արդեն տասնյակ վիրավորների են ընդունել, դադարեցվել է ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցությունը։
Արդեն նշվում է, որ նվազագույնը 150 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում։ Արդեն հայտնի է հինգ զոհի մասին, տասը՝ ծանր վիճակում են։ Ֆինանսների նախարարը պետության պահուստային ֆոնդից 10 միլիոն կրոն է փոխանցել ՝ տուժածների անմիջական կարիքները հոգալու համար։
Հարյուրավոր հրշեջներ ու ոստիկաններ շարունակում են օգնություն ցուցաբերել, 30 բժշկական բրիգադ է ուղարկել հարեւան Ավստրիան։
Բռնո քաղաքի քաղաքապետարանը կազմակերպել է տուժած անօթեւան մարդկանց բնակարանով ապահովելու խնդիրը։ Նրանց մի մասին տեղավորել են քաղաքի հյուրանոցներում, մյուսներին՝ դատարկ բնակարաններում։
orer.eu