Հաագա, 24 հունիսի 2021 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին և մասնավորապես պատգամավորներ Գերտ Յան Սեգերսին (Քրիստոնեական միություն) և Թոմ վան դեր Լեյին (Ձախ Կանաչներ) ներկայացրած բանաձևի համար, որը դիմում է կառավարությանը չգործուղել կառավարության ներկայացուցիչներին Բաքու`այդ աաում Հոլանդիայի ազգային հավաքականի հնարավոր քառորդ եզրափակիչի հանդիպման պարագայում։ Այս բանաձևն ընդունվել է հունիսի 23-ին:
Հունիսի 27-ին Եվրո-2020 ֆուտբոլի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հոլանդիայի հավաքականը կհանդիպի Չեխիայի հավաքականի հետ, իսկ հաղթելու պարագայում Հոլանդիայի հավաքականը Բաքվում քառորդ եզրափակիչ փուլում կհանդիպի կամ Դանիայի հավաքականի, կամ Ուելսի հավաքականի հետ:
FAON- ն անհանգստացած է, որ այսպիսով Հոլանդիայի թագավորը կամ նախարարը չեն հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իրենց ներկայությամբ նրանք կօգնեին ավտորիտար նախագահ Ալիևին «մարզական լվացքի» հարցում: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) գոհ է, որ այս բանաձևի ընդունումը խորհրդարանում ապահովում է, որ Նիդերլանդների թագավորը կամ նախարարը չեն հայտնվելու այնպիսի իրավիճակում, երբ նրանք իրենց ներկայությամբ կսատարեին ավտորիտար նախագահ Ալիևին «մարզական լվացք» իրականացնելու գործում։
Բանաձևը հիմնված է այն փաստի վրա, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց ավելի քան 200 ռազմագերի դեռ բանտարկված են Ադրբեջանում, այդ թվում ՝ հենց Բաքվի բանտերում, մի բան, որ խախտում է միջազգային իրավունքը և 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։ Բանաձևում նշված է նաև «Ռազմական ավարների պուրակի» առկայությունը Բաքվում, որտեղ ի թիվս այլոց ցուցադրվում են զոհված հայ զինվորների սաղավարտները:
Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, մամուլի և խոսքի ազատության բացակայությունը բավարար կլինեին խուսափել այդ երկրից և մերժել Բաքվի թեկնածությունը, որպես խաղերի անցկացման քաղաք, էլ չխոսենք եվրոպական ինստիտուտներում և երկրներում Ադրբեջանի բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մասին։
Ղարաբաղյան պատերազմի ընթացքը և այնտեղ կիրառված միջոցները նույնպես կասկածելի են դարձնում ՈՒԵՖԱ-ի որոշման մասին, որի համաձայն Բաքուն չի մերժվել որպես խաղերի հյուրընկալող քաղաք։ Կարելի է նշել բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը խախտել է ՈՒԵՖԱ-ի այնպիսի սկզբունք, ինչպիսին է պայքարը խտրականությանը և ռասիզմի դեմ` արգելելով կամ խոչընդոտելով հայկական ազգանունով լրագրողների աշխատանքը, տրանսգենդեր անձի առևանգումը և ծեծի ենթարկելը, որից հետո հիվանդանոցում հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել։ ՈՒԵՖԱ-ն պետք է արագ գտներ մի այլ քաղաք մրցաշարի անցկացման համար։
Բազմաթիվ բողոքներ, որոնք զանազան երկրների կազմակերպությունների կողմից ուղարկվել են ՈՒԵՖԱ-ին և ազգային ֆուտբոլի կառույցներին մինչ այժմ ոչ մի արդյունք չեն տվել։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) նամակը Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիային (KNVB-ին) նույնպես մնացել է անպատասխան։
Ահա թե ինչու կանխելով կառավարության բարձրաստիճան անդամների ներկայությունը, որի նպատակը կլիներ փառավորել նախագահ Ալիևին, պետք է ընկալել, որպես բողոքի դրսևորում ռազմագերիների ապօրինի կալանքի դեմ։
Անցյալ շաբաթ Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ընդունեց մի այլ բանաձև ռազմագերիների անհապաղ վերադարձի վերաբերյալ։ Բանաձևը դիմում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին կոչ անել Եվրոպական խորհրդին ԵՄ մակարդակով ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` բոլոր ռազմագերիներին անհապաղ ազատելու և հայրենադարձնելու համար:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) Չեխիայի, Ուելսի և Դանիայի խորհրդարաններին կոչ է անում օգտվելով իրենց երկրների օրենքներից ապահովել, որ եթե նրանցից մեկի հավաքականը գնա Բաքու, ապա այդ երկրի կառավարության ներկայացուցիչը ներկա չի լինելու Բաքվում։
orer.eu