Ինչպես հայտնում է Չեխիայի ոստիկանությունը Կալովի վարիի տարածաշրջանի հանգստյան գոտիներից մեկում կալանավորվել է եւ բերման է ենթարկվել Հայաստանի քաղաքացու, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Ըստ Չեխիայի ոստիկանության տարածած հաղորդագրության, կալանավորումը տեղի է ունեցել դեռեւս հունիսի 2-Ին, սակայն այդ մասին տեղեկությունը հրապարկվել է միայն երեկ։ Այն իրականցրել են Քրեական ոստիկանության քննչական ծառայության աշխատակիցները։ Ձերբակալման հրաման տալու պատճառն այն էր, որ նա կազմակերպված հանցավորության կարևոր անդամ է, որը զինված է և վտանգավոր:
Ոստիկանությունը չի նշում կալանավորվածի անուն ազվանունը, բայց հայտնի է, որ նա 52 տարեկան է եւ հայտնի «օրենքով գող » է։
Կալանավորումը տեղի է ունեցել շատ արագ, և տղամարդը չի հասցրել դիմադրել: Այժմ նա գտնվում է կալանքի տակ, իսկ դատական մարմիններն ինտենսիվ աշխատանքներ են տանում նրա ՝ Հայաստան արտահանձնման ուղղությամբ:
Ըստ որոշ աղբյուրների կալանավորվածը գողական աշխարհում հայտնի Վիտալի Թբիլիսցին է, որը ազգությամբ եզդի է։
orer.eu
Ստորեւ կարող եք դիտել կալանավորման տեսանյութը