Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ռուբեն Վարդանյանի 2021 թ․ հունիսի 19-ի ուղերձը (հայերեն ենթագրերով)Հայտնի ձեռներեց եւ բարերար Ռուբեն Վարդանյանը 2021 թ․ հունիսի 19-ին հանդես է եկել  ուղերձով․

«Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը՝ որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը»։

 Տեսաուղերձը նա ձայնագրել է պապենական Փարպի գյուղի այգում, եւ նշել է որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշումը կայացրել է 44 օրյա պատերազմի ավարտից հետո եւ որշել է հանդես գալ իբրեւ հասարակական գործիչ

Հիշեցնենք նաեւ, որ նա «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիր կազմի անդամ է։ Այս նախաձեռնությունը կապված չէ քաղաքական որեւէ խմբի հետ, այլ ֆինանսավորվում է շահույթ չհետապնդող «Հայաստան 2041» հիմնադրամի նախաձեռնողների՝ Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից։ Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի եւ հայության ապագայի վերաբերյալ հանրային դիսկուրսը։

Տեսաուղերձը հրապարակելու համար, կարող եք ներբեռնել այն հետևյալ լինկով՝ https://we.tl/t-Y1HtsNgTjb: