

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Տրանսիլվանիայի ազգագրագիտության թանգարանի, ինչպես նաև Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի տնօրեն Թուդոր Սըլըջեանը, ովքեր ելույթներով դիմեցին ներկաներին:
Իր երախտագիտությունը հայտնելով փառատոնի կազմակերպիչներին և ողջունելով ներկաներին՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը ոչ միայն հայկական մշակույթի ու արվեստի ներկայացման և տարածման, այլև ռումինահայ համայնքի ինքնության պահպանման ու պատմական Հայրենիքի հետ կապերի ամրապնդման նկատառումներից ելնելով:
Այս համատեքստում դեսպան Մինասյանը նշեց նաև ռումինահայ համայնքի` իր պատմական Հայրենիքին մշտապես ցուցաբերած անվերապահ աջակցության մասին՝ հատուկ ընդգծելով 2020թ. աշնանը Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ ցուցաբերած թե բարոյական, թե նյութական աջակցության, ինչպես նաև համայնքի ռումինացի բարեկամների արտահայտած դիրքորոշման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ռումինիայի համար խորհրդանշական այս տարում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին, այն նոր դրսևորումներ կստանա:
orer.eu



