Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

May be an image of outdoors and monument

Հունիսի 13-ին Տոսկանայի Կավրիլիա համայնքում կայացած Քարե քանդակների փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Վիգեն Ավետիսի "Ներդաշնակություն" աշխատության բացման արարողությունը, որը նվիրվել է "Գթասրտություն" միության հոբելյանին։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ 

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Ք․Մեհրաբեկյանը, որն իր ելույթում մասնավորապես նշեց, որ արվեստագետները հաճախ ընկալվում են որպես մշակութային դեսպաններ, և մենք հպարտ ենք, որ այս փառատոնին Հայաստանը ներկայացված է տաղանդաշատ քանդակագործ Վիգեն Ավետիսի կողմից, ում «Տոսկանա» և Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայոց մայրը» աշխատությունների շնորհիվ հայ-իտալական բարեկամության ևս երկու խորհրդանիշ ունենք Կավրիլիայի հյուրընկալ հողի վրա, ինչի համար մենք ուրախ և շնորհակալ ենք Կավրիլիայի քաղաքապետին։

 

orer.eu

 

May be an image of 2 people, people standing, outdoors and monument

 

May be an image of one or more people, people standing and outdoors