Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվից 15 հայ եղբայրները վերադառնում են  եւ հրապարակել է այդ  գերիների լուսանկարը։ 
 
May be an image of 13 people, people sitting and people standing
 
Իր հերթին, Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ մեր 15 գերիների վերադարձը վրաց-ամերիկյան միջնորդության արդյունք է:
Այլ աղբյուրներ հայտնում են, որ գերիների փոխարեն Հայաստանը տրամադրել է Ակնայի՝ Աղդամի ականապտված տարածքների քարտեզը։ 
 
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների, և Վրաստանի տարածքով վերջիններս կվերադառնան իրենց ընտանիքներ»: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարությունը, ինչը հաղորդում է Ալիք Մեդիան։ 
 
Ըստ հայտարարության` Վրաստանի վարչապետի ակտիվ ներգրավմամբ հնարավոր է դարձել նաև հայկական կողմից ականապատ տարածքների վերաբերյալ կարևոր նյութերի հանձնում ադրբեջանական կողմին: Վրաստանի վարչապետն անձամբ մշտական ​​կապի մեջ է եղել Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հատկանշական է, որ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ակտիվությամբ և գործընթացներում Վրաստանի զգալի մասնակցությամբ, հատուկ քայլեր է ձեռնարկվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս փաստը էական խթան կհաղորդի Վրաստանի անմիջական հարևանների միջև լարվածության էլ ավելի նվազեցմանը», — ասվում է հայտարարությունում:

Վրաստանի վարչապետը ողջունում է հարևան երկրների այս որոշումը, որոնք պետք է հիմքեր ստեղծեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

«Ի սկզբանե Վրաստանն ակտիվորեն համագործակցում էր ամերիկացի գործընկերների, ինչպես նաև հայ և ադրբեջանցի գործընկերների հետ` հարցին դրական լուծում տալու համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը: Վրաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանային համագործակցությունը խթանելու միջազգային հանրության ջանքերին»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է, որ այս օրը կարևոր օրինակ և քայլ կդառնա հարևանների միջև բարդ խնդիրների լուծման գործում: Վրաստանը պատրաստ է ապագայում, անհրաժեշտության դեպքում, աջակցել իր գործընկերներին և ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում:

 Ավելի ուշ Փաշինյանը հրապարակել է գերիների ցանկը՝
 
Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր
Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ
Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր
Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան
Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս
Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին
Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս
Սիրունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի
Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ
Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան
Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս
Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի
Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր
Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր
Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր
 
Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: 
orer.eu