Raoul Wallenberg(Վալենբերգի) միջազգային հիմնադրամի նախագահ, արգենտինահայ հայտնի գործարար եւ բարերար էդուարդո Էռնեկյանը եւ հիմնադրամի հիմնադիր Բարուխ Տենենբաումը հայտարարություն են տարածել, որի համաձայն հունիսի 16-ին Արգենտինայի ժամանակով ժամը 18: 00-ին տեղի կունենա «Խաչմերուկներ. Հայոց ցեղասպանություն և Շոա (Հոլոքոստ)» թեմայով համաժողովը, որին կմասնակցեն Ալիսա Քիլները, Աննա Արզումանյանը, Նորա Սիգալը։
Բանախոսները հիշողության թեմային կանդրադառնան գրականության միջոցով։ Համաժողովի հովանավորն է Երուսաղեմի Եբրայական համալսարանի արգենտինացի ընկերների միությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.huji.org.ar:
Մենք հրավիրում ենք մեր բոլոր ընկերներին մասնակցելու այս կարևոր իրադարձությանը:
orer.eu