Այսօր կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտսիտ, պարուսույց, բալետի հայտնի պարող Վիլեն Գալստյանը։ Այս տարի փետրվարին նա նշել էր 80 ամյակը։
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի ամուսինը, օպերային հայտնի երգչուհի Ջուլիետ Գալստյան-Էվերտսի եւ բալետի հայտնի պարող Դավիթ Գալստյանի հայրը։
Վիլեն Վալստյանի կյանքն ու գործունեությունը
- 1959 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։
- 1959-1961 թվականներին՝ Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ։
- 1961-1972 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի արտիստ։
- 1972-1975 և 1977-1979 թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար։
- 1979-1983 թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր։
- Բալետներ է բեմադրել Մոնտեվիդեոյում («Թեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, 1987-1988), Արգենտինայում (2001) և այլն։
- Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը։
- 1999 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
- 1999-2000 թվականներին դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում։
- 2004 թվականից եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենը, 2014 թվականից՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը:
Հանդես է եկել հետեւյալ դերակատարումներով
- Սպարտակ, «Սպարտակ», 1961 (Ա. Խաչատրյան)։
- Արմեն, «Գայանե», 1974 (Արամ Խաչատրյան)։
- Ալբերտ, «Ժիզել», 1961 (Ադոլֆ Ադան)։
- Բյուրատ, «Հավերժական կուռք», 1966 (Էդգար Հովհաննիսյան)։
- Անտունի, «Անտունի», 1969 (Էդգար Հովհաննիսյան)։
- Դավիթ, «Սասունցի Դավիթ», 1976 (Էդգար Հովհաննիսյան)։
- Պրոմեթևս, «Պրոմեթևս», 1967 (Է. Արիստակեսյան)։
- Զիգֆրիդ, «Կարապի լիճը», 1972 (Պյոտր Չայկովսկի)։
- Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում («Նռան գույնը», 1969, «Հայկական որմնանկարներ», 1972, երկուսն էլ՝ «Հայֆիլմ»)։
Բեմադրել է հետեյալ բալետային ներկայացումները
- «Գայանե», 1974, 2004, (Ա. Խաչատրյան)։
- «Սպարտակ», 1978, 1982 , 1987 (Ա. Խաչատրյան)։
- «Սասունցի Դավիթ», 1976 (Է. Հովհաննիսյան)։
- «Դոն Կիխոտ», 2002 (Լ. Մինկուս)։
Վիլեն Գալստյանը արժանացել է նաեւ Հայաստանի պետական մրցանակի, 1968թ Վառնայում դասական պարարվեստի միջազգային մրցույթի առաջին մրցանակի և ոսկե մեդալի։
Ցավակցություն է հայտնել նաեւ Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի անունից խորապես ցավակցում ենք ընտանիքի անդամներին, զավակներին, հայտնի օպերային երգչուհի Ջուլիետ Գալստյանին\Շվեյցարիա\ եւ բալետի տաղանդավոր պարող Դավիթ Գազստյանին\Ֆրանսիա\։ Աստված հոգին լուսավորի։
orer.eu