Հանրահայտ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis -ի երկու մրցանակի՝ The Call Within ալբոմի համար՝ «Artist of the Year, International» և «Piano/Keyboard» անվանակարգերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Համասյանը:
Համաբյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Deutscher Jazzpreis-ի ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին եւ շնորհավորել բոլոր տաղանդաշատ երաժիշտներին, որոնք այս տարի մրցանակի են արժանացել:
Մեր կողմից շնորհավորում ենք Տիգրան Համասյանին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։
orer.eu