Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մայիսի 23-ին, Երուսաղեմի Հայկական թաղամաս այցելեցին մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպեցին օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:
Քննարկվեց նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: Այս մասին հայտնում է Հայր Կորյունն իր ֆեյսբուքյան էջում։ 
 
orer.eu