Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։ Նշենք նաեւ , որ Ֆրանսիայի նախագահը նաեւ ֆեյսբուքյան իր էջում էր անդրադարձել Հայոց ցեղասպանությանը։ Տես՝ ORER.eu - Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

 Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կայքէջից։ 

 

Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, քաղաքային խորհրդի անդամներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ և համայնքային կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Տիգրան Բաղդասարյանը։

 

Ապրիլի 24-ին Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոն Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարը, ՕՌԱ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մալհոսը, ՕՌԱ շրջանի նախագահի ներկայացուցիչ Պիեր Բերան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի /CCAF-Centre/ կենտրոնական շրջանի համանախագահներ Ժանին Պալուլյանը և Րաֆֆի Տանզիլին, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Դավթյանը:
 
 
Նույն օրը, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում մատուցվեց պատարագ՝ Հայ Կաթողիկե և Ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաև Լիոնի արքեպիսկոպոսը:
 
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ՕՌԱ շրջանի Վալանս, Բուր-լե-Վալանս, Գրենոբլ, Սենթ Էթիեն, Վիեն, Սեն Շամոն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Մեյզիո, Բրոն, Ռոման, Մոնբրիզոն և շրջանի մի շարք այլ քաղաքաներում նույնպես իրականացվեցին ոգեկոչման միջոցառումներ՝ համապատատասխան պետական և քաղաքային իշխանությունների և տեղի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Ապրիլի 25-ին Կլամար քաղաքում տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի ներկայացուցիչը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Սուսաննա Ադամյանը, ինչպես նաև ֆրանսահայ «Կապույտ Խաչ» միությունն ու ֆրանսահայ նախկին ռազմիկների միությունը:
 
Ապրիլի 24-ին Փարիզի 10-րդ շրջանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը, շրջանի վետերանների կազմակերպությունների կոնֆեդերացիայի նախագահ Սիպրիան Լորելին, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։
 
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա պատարագ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում։
 
 
 
 Ապրիլի 24-ին Շարանտոն-Լը-Պոն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Շարանտոն-Լը-Պոնի քաղաքապետ Էրվե Ժիկելը, Մեզոն-Ալֆոր քաղաքի պատվավոր քաղաքապետ, պատգամավոր Միշել Էրբիյոնը, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Օլիվիե Կապիտանիոն, FCRFA կազմակերպության նախագահ Ժակ Դեղիրմենջյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Անուշավան Բարսեղյանը և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանը։
 
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Փարիզում Կոմիտաս վարդապետի արձանի մոտ՝ պետքարտուղար Գաբրիել Ատալի, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի մասնակցությամբ։
 
 
orer.eu