Այսօր չեխական երկու խոշոր օրաթերթերը՝ ՄՖ Դնեսը եւ Լիդովի Նովինին անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային եւ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման փաստին։ Իհարկե, երկու թերթերում էլ նշել են, որ Թուրքիան չի ընդունում որեւէ երկրի կողմից ճանաչում եւ կոչ է անում չխառնվել իր պատմությանն առնչվող դեպքերին։ ՄՖ Դնեսն այդ առիթով նաեւ մեջբերում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, ինչպե նաեւ արտգործնախարար Չավուշօղլուի մեկնաբանությունը։
Միաժամանակ նշվում է, որ Բայդենի ճանաչումը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի վերականգնվում է պատմական ճշմարտությունն ու արդարությունը։
Լիդովե Նովինի օրաթերթն էլ տպագրել է հայ երիտասարդության ջահերով երթը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին եւ Բայդենի հայտարարությանն ու Թուրքիայի մերժման քաղաքականությանը։
Օրաթերթը տպագրել է նաեւ Չեխիայի նախկին արտգործնախարար, ԹՈՓ 09 ընդդիմադիր կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգի մեկնաբանությունը՝ ,, Հայերին համերաշխություն հայտնենք,, վերնագրով։ Նախկին արտգործնախարարը գրում է, որ Հայոց ցեղասպանության մասին երեւի չհիշեր, եթե վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը չհայտարարեր, որ եթե Հայաստանը Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք չտրամադրի, ապա իրենք կվերցնեն։ Այդ ամենն իրեն հիշեցրել է 1939 թվականը, երբ Հիտլերը լեհերից միջանք էր ուզում, որպեսզի հարավային Պրուսիան միացնի Գերմանիային։ ,,Հետեւաբար Եվրոպայի առաջին ցեղասպանության տարիլիցի կապակցությամբ պետք է փաստենք, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Գազի ու նավթի գումարներով մինչեւ ատամները զինված ադրբեջանցիները կարող են հայերին կրկին պարտության մատնել եւ վերցնել ամեն ինչ։ Կրկին թույլ տալ հայերի ոչնչացում, դա շատ տխուր կլիներ։ Ցավոք, հայերի հետ եվրոպական համերաշխությունը շատ թույլ է,,-գրում է նախկին արտգործնախարարը։
Այնուհետեւ Կարել Շվարցենբերգը համառոտ ներկայացնում է , թե ինչպես են Օսմանյան կայսրությունում ոչնչացրել հայերին, մեջբերելով նաեւ Վերֆելի ,, Մուսա քեռան 40 օրը ,, գիրքը։ Իհարկե, գրում է, թե պատերազմի ժամանակ հայերն էլ են թուրքերի սպանել, բայց այն ինչ տեղի ունեցավհետո՝ սկիզբ դրեց եվրոպական ցեղասպանությունների շարքին։
Ըստ նրա, այդ պատճառով է նաեւ, որ ,,պետք է արժանավորապես հիշենք եւ հայերի թիկունքին կանգնենք, որպեսզի նույնը չկրկնվի։ Դա կլինի Վացլավ Հավելի քաղաքականության արժանի շարունակություն,,։ Այսպես է իր մեկնաբանությունը ավարտում Կարել Շվարցենբերգը։
orer.eu