
Գիրքը ներառում է ռումինական հանրային TVR Կլուժ հեռուստաընկերության կողմից պատրաստված և հանդիսատեսին ներկայացված հարցազրաույցներ ու հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի պատմական, գիտա-հետազոտական և քաղաքական առանձնահատկություններին:
Միջոցառման մասնակիցները համակարծիք էին, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության և քաղաքակրթության դեմ, որի անպատժելիությունը ծնում է նոր աղետներ, ինչին միջազգային հանրությունը ականատես եղավ 2020թ. աշնանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և դրան հետևած հումանիտար ճգնաժամի օրինակով:
Միջոցառմանը մասնակցեցին Ռումինիայի գիտական և հասարակական-քաղաքական ոլորտների առաջատար գործիչներ, ինչպես նաև ռումինահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ:
orer.eu