Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր  Երևանում այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական,  քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ  կատարվեցին Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ բարձրացվեց Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվեց միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ:

 Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում: Յուրաքանչյուր կառույց ցեղասպանության փաստի հանրային ճանաչման համար պայքարում է յուրովի:

Հայաստանի Ազգային գրադարանում  ապրիլի 24-ին  երկար տարիների դադարից հետո վերականգնեց գեղեցիկ, պահանջատիրական ու հայրենասիրական ավանդույթ՝ տնօրինության ղեկավարությամբ կազմակերպելով  երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,որին մասնակցեցին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները:Երթի ընթացքում յուրաքանչյուրը մտովի տեղափոխվում էր դեպի հեռավոր 1915 թվականը՝հիշելով իր նախնիների հետ կատարվածը,միևնույն ժամանակ բոլորիս հետ կիսվում դրա մասին: Երթի ընթացքում յուրաքանչյուրը հիշում ու պահանջում էր դատապարտել ու պատժել ոճրագործ Թուրքիային ցեղասպանություն իրագործելու համար:Երթի վերջում գրադարանի աշխատակիցները ծաղկեպսակ խոնարհեցին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողի՝ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ: Իսկ գրադարանի փոքր ցուցասրահում բացվել է գրականության և մամուլի ցուցադրություն`նվիրված Մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Այստեղ ներկայացված են տարբեր պարբերականներում, թերթերում ու գրքերում գրված այն հոդվածներն, որոնք անդրադարձել են անցյալ դարասկզբի ոճրագործությանն ու ողբերգությանը:Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: Միջոցառումները շարունակվելու են  ապրիլի 27-ին, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագրով,որտեղ ելույթ է ունենալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։Ծրագրում՝ հնչելու են Առնո Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն,Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները:Երաժշտական կատարումներով հանդես են գալու  Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժիշտներ Սյուզի Երիցյանը, ջութակ, Անժելա Սարգսյանը թավջութակ և Խաչիկ  Անդրեասյանը դաշնամուր:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի: