Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

2021 թ-ի ապրիլի 22 ին, Չեխիայի Վիսոչինայի մարզի Յիհլավա քաղաքում տեղադրված ԽԱՉՔԱՐ ի մոտ, Սուրբ Հոգու եկեղեցում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված Սուրբ նահատակների 106-րդ տարելիցին և Արցախյան մարտերում զոհված Հայ հերոսամարտիկներին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին մարզում բնակվող հայերն ու այլ տեղաբնակներ: Հյուրի կարգավիճակով միջոցառմանը մասնակցում էին նաեւ Արցախյան պատերազմներին մասնակցած գնդապետ Արմեն Միրզոյանը և Չեխիայում բազմաթիվ ցուցահանդեսների ու ֆիլմերի կազմակերպիչ Յիրժի Կռալիկը, որն էլ խնդրել էր մասնակցել միջոցառմանը իր հայաստանյան գեղատեսիլ վայրերի և համաշխարհային ճանաչում ունեցող հայերին նվիրված  ցուցապաստառներով:

 

Միջոցառման կազմակերպիչ, ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի և Ժդյար նադ Սազավոու քաղաքի բնակիչ Մհեր Իսաջանյանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին խաչքարի պատվանդանին: Այնուհետև մասնակիցները մտան Սուրբ Հոգու եկեղեցի, որտեղ տեղադրված էին Հայոց ցեղասպանությանը վերաբերող պաստառներ: Կատարվեց մոմավառություն: Բացման խոսկով հանդես եկավ ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը և մասնակիցներին ներկայացրեց թագավարակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող անհաշտությունների պայմաններում այս միջոցառման կարևորությունը և ապա ավելացրեց, որ այսօր առավել քան երբևէ պետք է լինել միասնական:

Այնուհետև պարոն Սարգսյանը խոսքը փոխանցեց Յիրժի Կռալիկին, ներկայացնելու Չեխիայում Հայկական օրեր անցկացնելու նպատակն ու ծրագիրը: Պարոն Կռալիկը նախ ներողություն խնդրեց, որ չի ներկայացել իր կողմից խոստացած պաստառներով և ապա հայտարարեց, որ այս միջոցառումից ընդամենը մեկ օր առաջ հրահանգ է ստացել Պրահայում ՀՀ դեսպանությունից, հետաձգել պաստառների տպագրությունը, հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անվան բացակայության պատճառով, որի հետևանքով էլ ցուցադրումը տեղի չունեցավ:

 

Սակայն, չնայած բոլոր խոչնդոտների, միջոցառումը անցավ ամենամյա ծրագրերին համահունչ: Միջոցառման ընթացքում մեծ էկրանի վրա ցուցադրվեց Հայաստանում տեղի ունեցող Ապրիլ 24-ին կայացված վավերագրական կադրերը, ինչպես նաև չեխ երգիչ Դանիել Հուլկայի ԱԴԱՆԱ երգի կատարումը, որը նկարահանվել էր  Ծիծեռնակաբերդում:

 

ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերության

Երիտասարդաց Թև