Խորվաթիայի մայրաքաղաքում հայկական խաչքար ու եկեղեցի չկա։ Երկրում միակ խաչքարը գտնվում է Դուբրովնիկ քաղաքում։
Արիլի 24-ին մի խումբ զագրեբահայեր եւ նրանց խորվաթ ընկերները մոմավառությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ այցելելով Միրոգոյի գերեզմանատուն եւ մոմեր վառելով խաչի մոտ։
Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեց խորվաթահայ արվեստագետ Ալինա Գիշյանը։
orer.eu