Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
2021թ․ ապրիլի 24-ին Կիևի կենտրոնի այգիներից մեկում տեղադրված՝ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հուշ-արարողություն։ Այս մասին հայտնոմւ է Հայաստանի դեսպանությունը։ 
 
Չնայած COVID-19-ով պայմանավորված կարանտինային սահմանափակումներին, ձեռնարկին մասնակցեցին նաև օտարերկրյա բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, Ուկրաինայի ՆԳ նախարարության բարձրաստիճան աշխատակիցներ։
Արարողության սկզբում ներկաներին դիմեց Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով նաև հանդես եկավ Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքով։
Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով հստակ զուգահեռներ անցկացրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության և 2020 թվականի Ադրբեջանի՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ իրականացված ագրեսիայի միջև։
Դիմելով ներկաներին, հայ դիվանագետը նշեց, որ «վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դիմակայել այս նոր մարտահրավերներին, վերականգնվել և կրկին բռնել զարգացման ուղին»։
Արարողության ավարտին ձեռնարկի մասնակիցները, որոնց թվում էին Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը, Կիևի հայ համայնքի նախագահը, ՀՀ դեսպանության անձնակազմը, և՝ համավարակի պայմաններում հնարավոր մեծ թվով հայրենակիցներ և ուկրաինացի բարեկամներ, ծաղիկներ խոնարհեցին տուֆակերտ հուշակոթողին։
Կիևի համայնքի ներկայացուցիչները մոմավառություն կազմակերպեցին նաև Հայաստանի դեսպանության մոտ։
 
Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաեւ Օդեսայում։ Ուկրաինայի տարբեր քաղաքներում մեր հայրենակիցների շնորհիվ տեղադրվել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված պաստառներ ու վահանակներ։ 
 
orer.eu
 
 
 
 
orer.eu