Այսօր ապրիլի 24-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմը Սան Սեբաստիան քաղաքում ծաղիկներ խոնարհեցին հայկական խաչքարի մոտ։
Միջոցառմանը ներկա էին նաև Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, տեղի քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, մի շարք լրատվամիջոցների լրագրողներ։
Միջոցառման ավարտին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հարցազրույց տվեց տեղական հեռուստաալիքներին։
Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։
orer.eu