Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Երեւանում 82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց քաղաքական մեկնաբան Նաիրի Հոխիկյանը, վերջին 20 օրերին նա գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ վարակվել էր  Քովիդ 19 կորոնավիրուսով։  Ցավոք, չկարողացավ հաղթահարել հիվանդությունը։ 

Արման Նավասարդյանը նորանկախ Հայաստանի արտգործնախարարության հիմնադիրներից մեկն էր, աշխատել էր փոխարտգործնախարար, դեսպան՝ մի քանի երկրներում, այնուհետեւ անցել էր դասախոսական աշխատանքի։ Ցավոք , ինչպես ընդունված է Հայաստանի արտագործնախարարությունում, մեզանում ամեն ինչ անձնավորված է, եւ նրա փորձն ու գիտելիքները չօգտագործվեցին նույնիսկ  ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում։ Նա իր համախոհներով հիմնել էր diplomat.am  կայքէջը։

 Արման Նավասարդյանը երկար տարիներ աշխատաեց Հայաստանի Հայ-Ռուսական համալսարանում՝  Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն էր, իսկ վերջին ժամանակներս՝ նույն ամբիոնում գիտական խորհրդատու էր։ 

Արման Նավասարդյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 13-ին, երեքշաբթի, ժամը 18:00-ից, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը' ապրիլի 14-ին, չորեքշաբթի, ժամը 13:00-ին, նույն վայրից։

 Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 

Կրթություն՝ 1956-1960 թթ. Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան

1974-1976 թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա

1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում

2015-2018 թթ. Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն՝

1959-1966 թթ. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե, հաղորդավար

1966-1969 թթ. Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտե, ավագ ռեֆերենտ

1969-1973 թթ. Հայկական ՍԽՀ նախարների խորհուրդ, արտաքին կապերի վարչության ռեֆերենտ

1973-1974 թթ. Հայկական ՍԽՀ ԱԳՆ արարողակարգային-հյուպատոսական վարչության պետ

1974-1976 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

 

1976-1978 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, փոխհյուպատոս

1978-1980 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս

1980-1982 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար

1982-1988 թթ. Սենեգալում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական

1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում

1989-1990 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ

1990-1991 թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից տպագրության կոմիտե

1991-1993 թթ. ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար

1993-1998 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում

1998-2001 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում

2001-2010 թթ. Գրոստկոմ ռազմավարական կենտրոն, վերլուծաբան

2010-2013 թթ. Գլաձոր համալսարան, Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս

2016-2018 թթ. Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս

2013-ից Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ

 

 

ՕՐԵՐ-ը ցավակցում է սիրելի Արման Նավասարդյանի հարազատներին ու բարեկամներին։ 

 

orer.eu