Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  Սամվել Գասպարյանը նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի (390 կգ) կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոնի (380 կգ):
Գասպարյանը պոկեց 176 կգ ու նվաճեց վարժության արծաթը, ինչպես նաև հրեց 214 կգ ու նվաճեց փոքր ոսկե մեդալը: Մարտիրոսյանը հրումում փոքր բրոնզ նվաճեց 209 կգ արդյունքով:
 
Հակոբ Մկրտչյանը (96կգ) Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ՝ 𝟑𝟕𝟐 կգ արդյունքով:
Մեր մարզիկը նաև արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում՝ գլխավերևում պահելով 𝟮𝟭𝟮 կգ կշռող ծանրաձողը:
 
Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր ոսկե մեդալակիր:
Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն այս առաջնությունում դաձավ փոքր ոսկե մեդալակիր՝ 190 կգ արդյունքով: Հրում վարժությունում, մեր մարզիկը, ցավոք 0 ստացավ՝ չկարողանալով ֆիքսել 227 կգ-ը:
 
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժության ժամանակ Գյուրջյանը բարձրացրեց 98 կգ և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
 
Հրում վարժությունում մարզուհին բարձրացրեց 129 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ և երկամարտում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ գրանցելով 227 կգ արդյունք:
 
orer.eu