Իտալական ,,Բյոբլու 24,,\TG BYOBLU24\ հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել այդ երկրում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի հարցազրույցը՝ նվիրված Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումներին եւ հայկական հուշարձանների բնաջնջմանը։
Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը իր խոսքում մասնավորապես նշել է.
,,Ցավոք, հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում առաջացրեց ոչ միայն արտաքին, այլև` ներքին լարվածություն: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը նախատեսում է բոլոր ռազմագերիների անհապաղ փոխանակում: Բայց ներկայումս Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել մինչ հիմա անազատության մեջ գտնվող մի քանի տասնյակ հայ ռազմագերիներին: Ամենացավալին այն է, որ միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար Ադրբեջանը ինչ-որ պահից ռազմագերիներին սկսեց անվանել «ահաբեկիչներ»:
Մի քանի օր առաջ Human Rights Watch կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որը հաստատում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություն են գործադրել հայ ռազմագերիների նկատմամբ: Կազմակերպությունը հարցազրույց է վերցրել 4 նախկին ռազմագերիներից, ովքեր պատմել են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասին, նշել, որ իրենց տանջել են հոսանքով, կրակայրիչով, սրիչներով։
Կցանկանայի խոսել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացման մասին: Ադրբեջանցիները փորձում են հայկական հուշարձանները վերագրել կովկասյան ալբանացիներին և արգելում են UNSECO- ի մասնագետների մուտքը: Ադրբեջանի նպատակը ոչ միայն հայերին Լեռնային Ղարաբաղից բնաջնջելն է, այլև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը վերացնելն է՝ այս տարածքում հայերի հազարամյա ներկայության որևէ հետք չթողնելու համար: Ադրբեջանցիները ջնջում են խաչերն ու հայերեն լեզվով հնագույն արձանագրությունները, վերացնում են բոլոր քրիստոնեական սրբապատկերները,,։
Իտալերենով ռեպորտաժը կարող եք դիտել հետեւյալ հղումով՝ TG BYOBLU24 | 29 Marzo 2021 | EDIZIONE 19.00 - YouTube 18.48 րոպեից։
orer.eu